A+ A A-
20-06-2015

avaz 5Հյուսիսարեւելյան Լոս Անջելեսի երեք ավազակախմբերի մոտ երկու տասնյակ անդամների, որոնք կապեր են ունեցել մեքսիկական մաֆիայի հետ, մեղադրանք է առաջադրվել դաշնային մեծ ժյուրիի կողմից՝ ռեկետի, գումար շորթելու եւ մրցակիցների սպանելու դավադրության մեջ։ Ըստ մեղադրանքի  մեքսիկական մաֆիան կապեր է ունեցել, La Eme, Ֆրագթաուն, Rascels եւ Toonrville ավազակախմբերի հետ, որոնք գործել են էտուոտըր Վիլեջի, Գլենդելի եւ Հյուսիսարեւելյան Լոս Անջելեսի տարածքում։ Ավազակախմբերի հարյուրավոր անդամներ գործել են Առնըլդ Արնի Գոնզալեսի գլխավորությամբ, որը ցմահ ազատազրկում է  կրում Pelecan Bay-ում, եւ Ֆրագթաունի պարագլուխ Խորխե Գրեյի գլխավորությամբ։ Գրեյն ու Ֆրուտոզո Մենդոսան այժմ հետախուզման մեջ են։

Read more: Մեքսիկացի մաֆիոզներին մեղադրանք է առաջադրվել

20-06-2015

mmm 4Իրավապահները 243 մարդ են ձերբակալվել 712 մլն դոլարի հափշտակության համար պետական բժշկական ապահովագրական Medicare համակարգի օգնությամբ: Ըստ արդարադատության նախարարության, ձերբակալվածների թվում են 46 բժիշկներ, բուժքույրեր եւ բժշկական ոլորտի այլ աշխատակիցներ: Ըստ իրավապահների` խարդախության մեջ մեղադրվողները բազմաթիվ անգամներ են չարաշահել իրենց ծառայողական դիրքը հանցագործություն գործելու նպատակով: Գերատեսչությունում նշում են, որ բժշկական անձնակազմը հիվանդներին հաճախ է օգնություն առաջարկել, որը նրանց կողմից չի պահանջվել եւ երբեմն նույնիսկ չի էլ տրվել: Նշվում է, որ տվյալ միջադեպը ամենախոշորն է մեղադրյալների քանակի եւ հասցված վնասի տեսանկյունից:

Read more: Medicare-ի գործով 243 մարդ է ձերբակալվել

07-06-2015


333 7Լոս Անջելեսի կենտրոնական արական բանտում զանգվածային ծեծկռտուքը եղել է աֆրոամերիկացիների եւ լատինաամերիկացիների միջեւ, դանակի հարված են ստացել 10 մարդ։ Շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է առնվազն 80 դատապարտյալ։ Կռիվը շարունակվել է մոտ 10 րոպե, սակայն լուրջ հետեւանքներ է ունեցել, դեպքի վայր հատուկ ջոկատ, շտապօգնության բրիգադներ, հրշեջ հինգ հաշվարկ, 59 փրկարարներ են բերվել։ Բանտը արգելափակվել է, մինչ պահակներին հաջողվել է դադարեցնել անկարգությունները։ Այժմ հետաքննություն է ընթանում։ 

Read more: Նոր մանրամասներ բանտի անկարգություններից

20-06-2015

BEL 1Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ -Ես կարծում եմ, որ 1915-1917թթ. ողբերգական դեպքերը, որոնք նախաձեռնվել էին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից, պետք է որակվեն որպես ցեղասպանություն,- ասել է Շառլ Միշելը՝ պատասխանելով մեծամասնություն կազմող խմբակցության 2 պատգամավորների հարցին։ Վարչապետը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը։ Նա նշել է նման զանգվածային սպանությունները որակելու մեջ միջազգային դատական մարմինների առաջնային դերը եւ հիշեցրել, որ Բելգիայի Սենատը 1998թ. համապատասխան բանաձեւ էր ընդունել։ Վարչապետի հայտարարությունը ջերմ ծափողջույնների է արժանացել գրեթե բոլոր պատգամավորների կողմից։ Ողջունելով այդ հայտարարությունը՝ Նոր ֆլամանդական դաշինք կուսակցության պատգամավոր Պետեր Դե Ռովերը հայտարարել է բանաձեւի  նախագիծ առաջարկելու մասին, որը թույլ կտա այդ հարցով առաջ շարժվել։

Read more: Բելգիայի վարչապետը ճանաչել է Ցեղասպանությունը

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel