amga.tv

Switch to desktop Register Login

Կալիֆորնիայի սենատում Հայաստանի հարցով հանձնաժողով են ստեղծել

pp 1Կալիֆորնիայի սենատի պետական հանձնաժողովը ստեղծել է Հայաստանի ու Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է առեւտրի, արվեստի ու մշակութային փոխանակության հարցերով։ Հատուկ հանձնաժողովը ստեղծվել է սենատոր Էնթընի Պորտանտինոյի պահանջով ու նպաստելու է գործնական հնարավորությունների ընդլայնմանը՝ Կալիֆորնիայի, Հայաստանի ու Արցախի միջեւ առեւտրի, տնտեսական զարգացման, մշակութային իրազեկման ու կրթության ոլորտներում։ Պորտանտինոն ինքը նշել է, որ շատ հպարտ է, որ կարողացել է կյանքի կոչել հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ -Շատ բաներ կան, որ այդ երեք երկրները կարող են առաջարկել իրար ու ես վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը ցնցող գործընկերներ կլինեն Կալիֆորնիայի համար՝ արդյունաբերության, մշակույթի ու արվեստի ոլորտներում,- հավելել է նա։ Այս հանձնաժողովը հսկայական հնարավորություններ է ստեղծում Ամերիկայի, Հայաստանի ու Արցախի միջեւ առեւտրի ընդլայնման համար։  

Նոր նախարարը աշխատանքի է գնացել ձիով

 

ink 3Միացյալ Նահանգների ներքին գործերի նոր նախարար Ռայն Զինկին առաջին օրն աշխատանքի է ժամանել կաուբոյի կոստյումով՝ ձի հեծած: Համապատասխան լուսանկարները նա հրապարակել է Twitter-ում: -Ինձ համար պատիվ է կանգնել Ազգային բնայգիների ծառայության սպաների կողքին: Այդ պրոֆեսիոնալները պատրաստ են իրենց կյանքը տալ մեզ համարԵրախտապարտ եմ ջերմ ընդունելության համար,- մեկնաբանել է նախարարը լուսանկարները: Իր արարքով Զինկին փորձել է ցուցադրել հավատարմությունը բնության, մասնավորապես, ազգային բնայգիների պաշտպանությանը: Ներքին գործերի նախարարության նոր ղեկավարը հայտնի է որպես որսի, ձկնորսության եւ զբոսաշրջության սիրահար: Նախքան ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը, Զինկին եղել է Մանտանայից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Ավելի վաղ նա այդ նույն նահանգը ներկայացնում էր Սենատում, իսկ մինչեւ քաղաքական կարիերան սկսելն ավելի քան 20 տարի ծառայել է ծովային հետեւակում:

Last Updated on Saturday, 04 March 2017 20:06

Hits: 949

Read more: Նոր նախարարը աշխատանքի է գնացել ձիով

ԱՄՆ-ում քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է

 

Միացյալ Նահանգներում քաղցկեղից մահացության ցուցանիշը 1980-ից ի վեր 20 տոկոսով նվազել է, ցույց է տալիս նոր հետազոտությունը։ Սակայն այս թվերը ամբողջ երկրում հավասարաչափ չեն։ Քաղցկեղից մահացության մակարդակն ընդհանուր առմամբ նվազում է, սակայն մինչեւ հիմա ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման օջախներ են մնում, ցույց է տվել առաջին անալիզը։ American Medical Assn. ամսագրում լույս տեսած հետազոտության մեջ ասվում է, որ 1980-2014թթ. քաղցկեղի տարբեր տեսակներից մահվան դեպքերը պակասել են։ Ցուցանիշները նվազել են 100 հազար մարդու հաշվարկով 240-ից մինչեւ 192-ի։ Ամենից շատ այդ թիվը կրճատվել է ափամերձ նահանգներում, որտեղ գտնվում են խոշոր քաղաքներ, ինչպես նաեւ միջլեռնային արեւմուտքում։ Նշենք, որ քաղցկեղը մնում է մահացության 2 գլխավոր պատճառը։ Նախորդ հետազոտություններն անցկացվել են պետական եւ ազգային մակարդակով։ Այժմ իրավիճակը գնահատվել է առանձին նահանգներում։b 4

Last Updated on Saturday, 28 January 2017 19:38

Hits: 870

Կրակոցներ Նորթ Հոլիվուդում

666  123-ամյա մի երիտասարդ հրազենային վնասվածք է ստացել թիկունքից, մի կին էլ վիրավորվել է որովայնի հատվածում Նորթ հոլիվուդում ավազակախմբերի կողմից հարձգության հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 7:25-ի սահմաններում Lankershim Boulevard-ի եւ Sherman Way-ի հատվածում, երկաթգծի մոտ: Լոս Անջելեսի ոստիկանության սպա Սոլ Ռամիրեզի փոխանցմամբ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավոր տղամարդուն վիրահատել են Providence Holy Cross հոսպիտալում, եւ բժիշկները փրկել են նրա կյանքը: Ընդ որում, ըստ իրավապահների, երկու անձինք վիրավորվել են իրարից տարբեր վայրերում, սակայն նույն կասկածյալների կողմից: Իրավապահները կարծում են, թե կրակողը եղել է 18th Street Gang ավազակախմբի անդամ: Իրավապահները նաեւ դեպքի տեսագրություն ունեն։

Last Updated on Saturday, 04 March 2017 19:57

Hits: 864

Read more: Կրակոցներ Նորթ Հոլիվուդում

Որոնում են տեսանյութի դատապարտյալներին

Կալիֆորնիայի իշխանությունները փորձում են պարզել համացանցում տարածված տեսանյութի դատապարտյալներին, որոնք դեմքերը փակել եւ իրենց հավատարմությունն են հայտնում վերջերս Նահանգներ արտաքսված Հոակին Էլ Չապո Գուզմանին: Հինգ դատապարտյալները խոսում են իսպաներեն, խիստ մեքսիկական ակցենտով իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես Չակի, որը բանտում դատապարտյալների պարագլուխն է: -Այստեղ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, ես գնել եմ պարեկներին, պահակներին, իշխանության բոլոր տեսակներին,- ասել է այդ Չակին եւ նշել, որ բանտում 3500 մարդ ունի իր տրամադրության տակ, բջջայիններ, կանայք եւ թմրանյութեր: Բանտի անունը տեսանյութում չի նշվում: Չակիից հետո ներկայանում են մյուս չորս դատապարտյալները, որոնք իրենց հարգանքն են հայտնել Էլ Չապոյին: -Մենք սիկարիոսներ ենք, որոնք հոգ կտանեն ձեր մասին, 100 տոկոսով դուք մեզ պետք եք, բարի գալուստ,- նշել են դատապարտյալները: Իրավապահների տեղեկություններով, մտահոգիչ տեսագրությունը տարածվել է հունվարի 19-ին, հենց այդ օրն էլ Էլ չապոն արտահանձնվել է Նահանգներ եւ այժմ պահվում է Բրուքլընի բանտում: Գուզմանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել 1984-ից 2014 թվականներին թմրանյութեր տարանցելու, սպանությունների եւ այլ հանցանքների մեջ: Նահանգներում նրան սպառնում է ցմահ ազատազրկում1

Last Updated on Saturday, 28 January 2017 19:33

Hits: 839

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version