amga.tv

Switch to desktop Register Login

Հաջողությամբ կլոնավորել են ցողունային բջիջները

clone 8Ամերիկյան գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Օրեգոնցի գիտնականների խումբը հայտարարել է մարդու սաղմի կլոնավորմամբ ցողունաբջիջներ ստանալու մասին: Մարդու սաղմի կլոնավորմամբ ստացված ցողունաբջիջները մեծ ներուժ ունեն, հայտնել է գիտնականներից մեկը: Դրանցով կարելի է նոր երիկամ, սրտամկան, ուղեղային հյուսվածք եւ մարդկային օրգանիզմի այլ բջիջներ աճեցնել: Նոր մեթոդը թույլ կտա բուժել Պարկինսընի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ ողնաշարի վնասվածքները: Գիտնականները խումբը հետազոտություններ են իրականացրել ոչ միայն մարդու, այլեւ կապիկի բջիջների վրա: Նախկինում մի քանի փորձեր անհաջող են եղել, քանի որ մարդկային ձվաբջիջները ավելի խոցելի են եղել: Ընդ որում, գիտնականները նշում են, թե իրենց բացահայտումը դժվար թե օգտակար լինի նրանց համար, ովքեր գձտում են կլոնավորել մարդուն: Կլոնավորման հակառակորդներն արդեն մարդու սաղմի կլոնավորման արգելք սահմանելու պահանջ են ներկայացրել՝ հայտարարելով, որ բժշկության մեջ ցողունաբջիջներ ստանալու այլընտրանքային ձեւեր կան՝ ավելի մատչելի եւ էթիկայի տեսանկյունից նվազ վիճելի: Ցողունաբջիջների կիրառումը բժշկության զարգացման նոր հիմնասյուն է: Բժիշկները հույս ունեն այդկերպ բուժել մինչ օրս անբուժելի համարվող հիվանդությունները:  

Բեռնատարը կախվել է կամուրջից

kamov 9Բեռնատարի վարորդը կենդանի է մնացել` ընկնելով կամրջից եւ թռչելով մոտ 20 մետր: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Զարմանալի է, որ նույնիսկ անկումից հետո նա գիտակից է եղել եւ, ըստ ականատեսների, անընդհատ կրկնել է, որ կմահանա: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, մայրուղու վրա: Ինչպես կարծում է ոստիկանությունը, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել իր դիմացը կտրած մեքենայի հետ բախվելուց: Կտրուկ մանեւր իրականացնելով` մեքենան կախվել է Բոլթ կամրջից, իսկ 39-ամյա վարորդը դուրս է թռել խցիկից եւ ընկել ցած` 20 մետր բարձրությունից, ուղիղ ճանապարհի վրա: Երկրորդ մեքենայի վարորդը` 25-ամյա երիտասարդը եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է կայուն ծանր վիճակում: Մեքենան այլեւս շահագործման ենթակա չէ: Վնասվել է կամրջի արգելապատնեշը, նաեւ մերձակա շենքի պատը: Ընկած վարորդին նկատել է մի բանվոր, ով շտապօգնություն է զանգահարել: Վարորդին տեղափոխել են Մելբուռնի Թագավորական հիվանդանոց` գլխուղեղի լուրջ եւ ողնաշարի վնասվածքներով: Իսկ պատի վրա կախված բեռնատարը բարձրացրել են կռունկների միջոցով: Հրշեջները ուսումնասիրել են կամրջի կոնստրուկցիան` պարզելու, արդյոք այն վնասված չէ:

Last Updated on Saturday, 18 May 2013 02:40

Hits: 14

Read more: Բեռնատարը կախվել է կամուրջից

Կոնգրեսականները օրինագիծ են ներկայացրել Կոնգրեսին

cera 7ԱՄՆ կոնգրեսականներ Ադըմ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փըլոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծԲանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ  տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

-ԱՄՆ-ը համայն աշխարհում պաշտպանում է մարդու իրավունքներն ու արդարությունը, եւ մեր սրբազան պարտքն է վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունները,- հայտարարել է կոնգրեսական Մայքլ Գրիմը

Հյուսիսային Կորեան սովի շեմին է

sov 6Հյուսիսային Կորեան սովի շեմին է: Սովը կանխելու համար Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն օգտագործում է պարենի այն պաշարները, որոնք ռազմական պահեստներում պահվում են ի դեպս չնախատեսված հանգամանքների: Այդ մասին հաղորդել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները: Այսպես, պարենի սուր պակասի պատճառով 2013 թվականի մարտին կորեա- չինական սահմանի շրջանում Հյուսիսային Կորեայի յուրաքանչյուր ընտանիք 15-ական կիլոգրամ եգիպտացորեն է ստացել բանակի պահեստներից: Հյուսիսային Կորեայի աղբյուրները հաղորդում են, որ ներկայում նույնիսկ Փհենյանը եւ երկրի մի շարք այլ քաղաքներ մասամբ պարեն են ստանում նույն աղբյուրներից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով հյուսիսկորեական աղբյուրներ, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը մտադիր չէ ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին քաղաքական զիջումներ անել պարենային օգնության սահմանափակումների վերացման դիմաց եւ գերադասում է, որ ժողովուրդն ավելի ամուր ձգի գոտիները: 

Last Updated on Saturday, 18 May 2013 02:34

Hits: 15

Read more: Հյուսիսային Կորեան սովի շեմին է

Ինդիանապոլիսում դպրոցական ավտոբուս է շրջվել

bus 7Ինդիանա նահանգում՝ Ինդիանապըլիս քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուս, որը հաշմանդամություն ունեցող երեխաների էր տեղափոխում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Զայնսվիլլ քաղաքի մերձակայքում, թիվ 65 արագընթաց մայրուղու վրա: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռիչըրդ Մայըրսը հայտարարել է, որ ծանր թրեյլերը, խախտելով երթեւեկության կանոնները, դուրս է եկել ավտոբուսի դիմաց, եւ ավտոբուսի վարորդը, ձգտելով խուսափել բախումից, կորցրել է ղեկավարումը: Արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսի վարորդը` 55-ամյա Օդրի Քիթչըլը նշել է, որ ցանկացել է խուսափել հարվածից եւ շրջադարձ է կատարել, ինչն էլ աղետալի է եղել: Վթարի մեղավորը հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս եկած բեռնատարի վարորդն է, որ ոչ միայն կանգ չի առել, այլեւ մեծ արագությամբ փախուստի է դիմել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, եւ ներկայումս ակտիվորեն որոնում են փախած վարորդին: Վթարի հետեւանքով տուժել են 5 երեխա ու 7 մեծահասակ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի տուժած հիվանդանոց է տեղափոխվել,- ասել է Մայըրսը: Ավտոբուսը սահմանափակ հնարավորություններով երեխաներին տարել էր Ինդիանապըլիսի գազանանոց եւ վերադառնում էր Լաֆայետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version