amga.tv

Switch to desktop Register Login

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

12 Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել: Արաքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է Շոտլանդիայում: Թագաժառանգի գրասենյակի՝  կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրա մոտ մեղմ ախտանշաններ են եղել, ինքնազգացողությունն, ընդհանուր առմամբ, լավ է, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում արքայազն Չարլզն աշխատել է տնից: Դքսուհին նույնպես կորոնավիրուսի  ախտորոշման թեստ է հանձնել: Սակայն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Կառավարության եւ բժիշկների հորդորով արքայազն ու դքսուհին ինքնամեկուսացել են տանը` Շոտլանդիայում: Նոր տիպի կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, որոշներում արտակարգ դրություն է հայտարարվել: Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը անցել է 9.5 հազարը:

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է: Դեղին տենդի բռնկում է գրանցվել Մինաս Ժերայս նահանգում: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատվել է վարակման 70 դեպք, որից 40-ը մահվան ելք է ունեցել: Գրանցվել է նաեւ դեղին տենդի կասկածանքով հիվանդության ավելի քան 360 դեպք, որից 47-ը մահվամբ է ավարտվել: Մեկ մարդ մահացել է երկրի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ նա Մինաս Ժերայս է մեկնել եւ այնտեղ է վիրուսով վարակվել: Բրազիլիայի քաղաքային շրջաններում դեղին տենդ չէր գրանցվել 1942 թվականից ի վեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկա բռնկումը վերջին 14 տարում ամենամասշտաբայինն է: Բժիշկները Բրազիլիայի 9 նահանգների բնակիչներին, որտեղ համաճարակի հավանականություն կա, կոչ են անում պատվաստվել: Դեղին տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, նաեւ սրտխառնոցով եւ փսխումով: Մահվան ելքը սպառնում է հիվանդների 5-ից մինչեւ 20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50-ից մինչեւ 60 տոկոսը: Դեղին տենդի դեմ դեղամիջոցներ չկան, կիրառվում է ախտանշային բուժումը: Այս հիվանդության դեմ պատվաստանյութը ստեղծվել է 80 տարի առաջ: Վիրուսը փոխանցվում է դեղին տենդի մոծակի միջոցով: Միջատի այս նույն տեսակն է փոխանցում Զիկա եւ դենգե վիրուսները: Դեղին տենդով հիվանդացած եւ առողջացած մարդկանց մոտ ցմահ իմունիտետ է մշակվում: y 9

հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի

 hopkins 8Մերիլընդ նահանգի Ջանս Հափքինսի անվան հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի գինեկոլոգի այն հիվանդներին, ովքեր բողոքում են, իբր բժիշկը նրանց այցելությունները գաղտնի տեսագրել է: Բողոքներ են ներկայացրել գրեթե 8 հազար կանայք:Հաղորդվում է, որ բժիշկ Նիկիտա Լիվին, ով անցած տարի ինքնասպան է եղել, գրիչների և բանալիների ամրակների մեջ տեսախցիկներ է տեղադրել:Այս համաձայնագիրը ամերիկայի պատմության մեջ ամենախոշորն է:Առաջին անգամ Լևիի այս գործողությունների մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրա գործընկերը գինեկոլոգի մոտ տեսագրող գրիչ է նկատել: Ավելի ուշ իշխանությունները նրա տանը կոշտ դիսկերի վրա տեսագրված հիվանդների լուսանկարներ և տեսագրություններ են հայտնաբերել: Բժիշկին հեռացրել են աշխատանքից 2013թ. փետրվար ամսին, որից տասն օր անց նա մահացած է հայտնաբերվել:

Last Updated on Tuesday, 22 July 2014 01:00

Hits: 8590

Read more: հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի

Ութ միլիոն ամերիկացիներ բուժապահովագրություն են ստացել

care 5Առողջապահության բարեփոխման ներդրումից հետք 8 միլիոն ամերիկացիներ բժշկական ապահովագրություն են ստացել: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում: Սպիտակ տան տվյալներով, գրանցվածների 28 տոկոսը 18-ից 34 տարեկան անձինք են: Օբամայի խոսքով, դա նախագծի հաջողության երաշխիքն է: Նախագահը նաեւ քննադատել է հանրապետականներին, որոնք փորձում էին կասեցնել բարեփոխման ընթացքը: -Ես արդեն նախկինում ասել եմ, որ այդ օրենքը չի լուծի մեր առողջապահական համակարգի բոլոր խնդիրները, մենք գիտենք, որ դեռ շատ բան պիտի անենք: Բայց մենք հստակ գիտենք, որ մատչելի առողջապահության մասին օրենքի չեղարկումը կարող է ավելացնել դեֆիցիտը, միլիոնավոր մարդկանց զրկել ապահովագրությունից,- ասել է Օբաման: Նրա խոսքով, հանրապետականները մինչ օրս չեն կարողանում խոստովանել, որ օրենքը գործում է: Բարեփոխման ակտիվ փուլը մեկնարկեց 2013թ. հոկտեմբերին, երբ կառավարությունը բացեց բորսաների համակարգը, որտեղից կարելի էր ապահովագրություն գնել: Բարեփոխման էությունը կայանում է բնակչության որոշ դասերի համար պալըսիների մասնակի սուբսիդավորումը: Մյուսների համար ծրագրվում է բարձրացնել մրցակցությունն ապահովագրական ընկերությունների միջեւ, որ նվազեցնեն  գները: Obamacare-ի ներդրումից հետո էլ ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ առայժմ բժշկական ապահովագրություն չունեն:

Էքսկուրսավարը սպանել է 3 մետրանոց պիթոնին

piton 4Ֆլորիդա նահանգի 26-ամյա էքսկուրսավար Թամի Օուենը էքսկուրսիայի ժամանակ մարտի է բռնվել 3 մետրանոց, 5 կգ քաշով հսկա Բիրմայական պիթոնի հետ՝ պաշտպանելու համար զբոսաշրջիկներին: Դեպքը տեղի է ունեցել Everglades արգելոցում: Առաջինը սողունին նկատել է մակույկում նստած հանգստացողներից մեկը: Կինն անմիջապես այդ մասին հայտնել է էքսկուրսավարին: Տեսնելով, որ հսկա սողունը իրենց ուղղությամբ է լողում, էքսկուրսավարը ջուրն է ցատկել: Նրան օգնության է հասել գործընկեր Ուորեն Ուորթմընը: Նա փորձում էր ամեն կերպ բռնել օձի պարանոցից, որպեսզի այն նրան չկծի, սակայն օձը փաթաթվել էր նրա թեւին: Մի քանի րոպե անց էքսկուրսավարը զգացել է, որ վերջույթը թմրել է: Կորցնելով իրավիճակի վերահսկողությունը՝ Օուենը ստիպված է եղել սպանել օձին: Everglades Adventure Tours զբոսաշրջային գործակալության սեփականատեր Ջաք Շիլիի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկներին վերադարձրել են անհաջող էքսկուրսիայի գումարը: Ամերիկացու խոսքով՝ ինքը ցավում է, որ սպանել է օձին, նա դա չէր ցանկանում, քանի որ ողջ հոգով սիրում է վայրի բնության ներկայացուցիչներին , սակայն ստիպված էր, իրեն այլընտրանք չէր մնացել: Նշենք, որ այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու եւ ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով եւ խեղդամահ անելով: Օգոստոսին էվըրգլեյդս ազգային փարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր էր, իսկ քաշը` 74 կգ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version