Written by AMGA TV
The Guardian-ի փոխանցմամբ, Mercer Human Resource խորհրդատվական խմբի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, որն այս հարցում առաջ է անցնել Անգոլայի մայրաքաղաք Լուանդայից։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ճապոնիայի Օսակա քաղաքը։ Մոսկվան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ հնգյակը եզրափակել է Ժնեւը։ Ըստ փորձագետների, եվրոպական մի շարք քաղաքաներ իրենց դիրքերն այս կարգում զիջել են ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի հետեւանքով:
Last Updated on Wednesday, 13 June 2012 04:41
Hits: 1823
Written by AMGA TV
The Washington Post-ը հայտնում է, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված տվյալների համաձայն` ԱՄՆ դեռահասների մոտավորապես 16 տոկոսը ընդունել է, որ անցած տարվա ընթացքում մտածել է ինքնասպանություն գործել: Youth Risk Behavior Surveillance-ի զեկույցի տվյալների համաձայն` հարցումներին մասնակցել է ԱՄՆ 15 հազար ուսանող: Զեկույցի համաձայն, Չիկագոյի դեռահասները ամենաճնշվածն են ԱՄՆ-ում:
Last Updated on Wednesday, 13 June 2012 04:36
Hits: 1725
Written by AMGA TV
The Los Angeles Times-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ պաշտոնապես կարգելվի ֆուա-գրան: Արգելքի պատճառը կենդանիների պաշտպանների հայտարարությունն է, ովքեր պնդում են, որ այդ ուտեստի պատրաստման ժամանակ թռչունները ենթարկվում են տանջանքների: Ռեստորաններում իսկական խենթություն է տիրում, քանի որ արգելքին մնացել է ընդամենը մեկ ամիս: Մեծացրած բադի լյարդից պատրաստված աղանդերները պատվիրվում են հսկայական քանակություններով` չնայած դրանց գներն աճել են երկու անգամ: Այժմ Կալիֆոռնիայում բադի լյարդից պատրաստված պաշտետի 450 գրամն արժե մոտ 60 դոլար: Նույնիսկ այն հաստատությունները, որոնցում երբեք չի եղել ֆուա-գրա, այժմ առաջարկում են հիմնական ճաշատեսակներ, աղցաններ եւ նույնիսկ քաղցր կերակուրներ պատրաստված այս աղանդերով։
Written by AMGA TV
Le Monde-ը հայտնում է, որ Իրանի կառավարությունը կանանց արգելել է սրճարաններում, բարերում ու ռեստորաններում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը դիտել տղամարդկանց ընկերակցությամբ: Իշխանությունների կարծիքով` այդ միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական նկարագիրը: -Դա անհամատեղելի իրավիճակ է, երբ կանայք ու տղամարդիկ ֆուտբոլ են դիտում միասին: Տղամարդիկ ֆուտբոլ դիտելիս իրենց գռեհիկ են պահում ու թույլ են տալիս կեղտոտ կատակներ,- ասել է Իրանի փոխոստիկանապետ Բախման Կարգարը` հավելելով, որ այդ իսկ պատճառով կանայք չպետք է ֆուտբոլ դիտեն նման շրջապատում: -Կարծում եմ` կանայք պետք է շնորհակալ լինեն նման որոշման համար,- ասել է Կարգարը:
Written by AMGA TV
Le Monde-ի փոխանցմամբ, Չինաստանի Չենգդու քաղաքի 27-ամյա բնակիչը դարձել է BMW մեքենայի դրա սեփականատերը 4 օր եւ 3 գիշեր չբաժանվելով մեքենայից: Սոնգ Չանգջիանգը հաղթել է Ո՞վ կարող է ձեռքը պահել BMW-ի վրա մրցույթում: Գերմանական ավտոարտադրողի կազմակերպված մրցույթին մասնակցել է ավելի քան 120 մարդ: Հաղթող է դարձել նա, ով ամենաերկարն է ձեռքը պահել մեքենայի ապակուն կպած: Մրցաշարի մասնակիցները նշել են, որ յուրաքանչյուր 4 ժամը մեկ մասնակիցներին 15 րոպեանոց ընդմիջում է տրվել: Ես հաղթեցի, բայց վերջում այնքան էի թուլացել, որ նույնիսկ չէի կարողանում ուտել,- ասել է Սոնգը հավելելով, որ եթե նույնիսկ մրցանակը մեկ միլիոն դոլար լինի այլեւս նման մրցույթի չի մասնակցի:
Last Updated on Sunday, 10 June 2012 18:16
Hits: 2020