amga.tv

Switch to desktop Register Login

Ինչ անուն տալ նորածնին

baby 3Վզգլյադը հայտնում է, որ ծնողները սովորաբար երեխաների համար այնպիսի անուններ են ընտրում, որոնք սովորաբար գեղեցիկ հնչեղություն են ունենում ազգանունների եւ հայրանունների հետ: Լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաներին անվանակոչում են հարազատների, մոտ ազգականների անուններով: Ռուս մասնագետները պնդում են, որ պետք չէ երեխաներին այն մարդկանց անուններ տալ, ովքեր դժբախտ ճակատագիր են ունեցել: Երեխաներին անուն տալուց առաջ անհրաժեշտ է իմանալ անվան նշանակությունը, տալ այնպիսի մարդու անուն, ով իր կյանքում մեծ հաջողությունների է հասել, եւ իր մահից հետո բարի համբավ է թողել: Երջանիկ են համարվում նաեւ այն երեխաները, ովքեր սրբերի անուններ ունեն, ինչպես նաեւ նրանք, ում անունները եզակի են եւ քիչ են հանդիպում:  

Last Updated on Saturday, 07 July 2012 16:49

Hits: 1902

Read more: Ինչ անուն տալ նորածնին

FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

cred 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 հաքերներ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության եւ դրանց վաճառքի մեջ։ FBI-ի եւ Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նրանցից ոմանց հետագայում կարող է սպառնալ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Նշվում է, որ եւս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներից մեկը՝ Միր Իսլամը, հաքերների շրջանում հայտնի Է JoshTheGod մականվամբ: Նրան մեղադրում են վարկային քարտերի 50 հազար գողացված համարներ վաճառելու մեջ:  

Last Updated on Thursday, 28 June 2012 03:32

Hits: 1704

Read more: FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

Կայծակ զենք...

kay 3The New York Times-ը գրում է, որ ամերիկյան զինվորականները փորձարկում են նոր գերզենքը, որը ոչ այլ ինչ է, քան իսկական կայծակ: Ապագայի զենքը կարող է բառացիորեն կայծակ առաջացնել մարտի դաշտում: Դրա օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել հակառակորդի թաքցրած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան: Լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով էլեկտրական լիցք է անցնում: Զինվորականները, ըստ էության, այժմ կարող են կառավարել կայծակները եւ ուղղել ուր իրենց է պետք: Մենք երբեք չենք հոգնի դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները ոչնչացնում մեր թիրախները փորձարկումնեի ժամանակ,- հայտարարել է Նյու Ջերսիի Պիկատինի ռազմակայանի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը:  

Last Updated on Tuesday, 26 June 2012 03:32

Hits: 1988

Read more: Կայծակ զենք...

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը

may 1Forbes ամսագրի տվյալներով՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերն է։ Նշվում է, որ Մեյվեդերը, ով իր նախկին ընկերուհուն ծեծելու համար այժմ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում, նախորդ տարվա ընթացքում 85 մլն դոլար է աշխատել։ Մեյվեդերին հաջորդում է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն, ում աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 62 մլն դոլար։ Ամերիկացի գոլֆիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Թայգըր Վուդսը 59.4 մլն դոլար ցուցանիշով եզրափակում է առաջատար եռյակը։ Վուդսը նախկինում տարիներ շարունակ առաջատարն է եղել ցանկում:  

ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքը

Venice PRLe Monde-ը գրում է, որ Լաս Վեգասը ստացել է ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքի տիտղոսը` առաջ անցնելով Նյու Յորքից: MissTravel.com ինտերնետային ներկայացրել է ԱՄՆ 20 ամենառոմանտիկ վայրերը: Հիմնվելով 20 հազար ռոմանտիկ ճանապարհորդությունների վրա, որոնք իրականացվել են ինտերնետային կայքի միջոցով, կայքը Նյու Յորքը համարել է երկրորդ ամենառոմանտիկ քաղաքը, իսկ Մայամին ու Ֆլորիդայի լողափը երրորդ տեղում են:  

Last Updated on Friday, 15 June 2012 04:18

Hits: 1896

Read more: ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version