A+ A A-
10-08-2012

hracan 5The Washington Post-ի փոխանցմամբ, Վաշինգթոնի բնակիչը համացանցի միջոցով պլազմային հեռուստացույց է պատվիրել, բայց փոխարենն ստացել է հարձակողական կիսաավտոմատ հրացան: Սեթ Հորվիցը Amazon-ի միջոցով 39 դյույմանոց հեռուստացույց է պատվիրել: Առաքողը կնքված ոչ մեծ արկղ է բերել եւ թողել դռան տակ: Ամենասկզբից Հորվիցին զարմացրել է արկղի փոքրությունը, իսկ երբ այն բացել է, ներսում հայտնաբերել է Sig Sauer SIG716 հրացան: Հորվիցը զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածը: Նրա տուն ժամանած իրավապահները առգրավել են զենքը: Ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի բոլոր հանգամանքների քննությունը: Միաժամանակ, ինչպես պատմել է Հորվիցը, նախորդ շաբաթ պատվիրված հեռուստացույցն այդպես էլ չի ստացվել:  

Read more: հեռուստացույց է պատվիրել, բայց ստացել է կիսաավտոմատ

10-08-2012

pige 6Ուեյդ Մայքլ Փեյջը, ով ամերիկյան Վիսկոնսին նահանգում օգոստոսի 5-ին սիկհերի տաճարում գնդակահարել էր 5 այցելուի, մահացել է գլխին ստացած վերքերից, որոնք ինքն իրեն էր հասցրել: Այդ մասին հայտնել են Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները` ամփոփելով հետաքննության ապացույցները: Գործակալները հաղորդել են, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ոստիկանության սպան կրակել էր նրա փորին եւ վիրավորել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա Փեյջը զոհվել է մահացու վնասվածքի պատճառով, որը նրան հասցրել էր ոստիկանը: Ըստ FBI-ի ներկայացուցչի` դա հեռավորությունից արված ճշգրիտ կրակոց է եղել: FBI-ի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նախկինի պես փորձում են որոշել հանցագործության մոտիվը, որն իրականացրել է Փեյջը: Օգոստոսի 5-ին սեւ տաբատով, սպիտակ շապիկով, ձեռքին 9/11 դաջվածքով ճաղատ տղամարդը եկել էր Օուք Քրիքի սիկհական տաճար եւ սկսել էր ներկաներին կրակել: Նա սպանել էր վեց մարդու, այդ թվում նաեւ տաճարի սպասավորին: Հայտնի է, որ Ուեյդ Մայքլ Փեյջը ռասիստական հայացքների տեր էր եւ նվագում էր այդ գաղափարախոսությունը քարոզող խմբերում: 90-ականներին նա ծառայել է բանակում, սակայն հեռացվել էր հարբեցողության եւ անհարիր վարքի պատճառով: Ի դեպ, ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին, ով եւս նացիստական խմբավորման անդամ էր: Ըստ վարկածի` սիկհական տաճարում կոտորածը նա սխալմամբ է կազմակերպել, իրականում ցանկացել է սպանել մահմեդականներին: Չնայած, հարձակման դրդապատճառները դեռ չեն հաստատվել:

Read more: Փեյջը ինքնասպան էր եղել, հաստատել է FBI-ը

28-07-2012

Gambion 4Մաֆիայի Գամբինո կլանի ղեկավար Ալֆոնսե Տրուչին Նյու Յորքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` շորթման, թմրանյութերի, ազարտային խաղերի, ինչպես նաեւ Քուինսում երկու սթրիփթիզ ակումբներ պահելու համար: Հանցագործը սթրիփ-ակումբներում հարկադրաբար աշխատեցրել է ռուսաստանի եւ այլ երկրների աղջիկներին, որոնց խաբեությամբ ԱՄՆ էին բերում մատուցող աշխատելու համար, այնուհետեւ հարկադրում զբաղվել մերկապարով եւ մարմնավաճառությամբ: Տրուչին Արեւելյան ափին գործող մաֆիոզական կլանի ամենաերիտասարդ ղեկավարն է: Այժմ նա 35 տարեկան է: Երբ նա գործի մեջ մտավ, ընդամենը 20 տարեկան էր: Գամբինոն ամերիկյան մաֆիայի խոշորագույն կլաններից է: Տրուչին եւ հանցագործ ցանցի եւս 19 անդամներ ձերբակալվել էին 2011թ. նոյեմբերին: Նրանց շարքում նաեւ ԽՍՀՄ երկրների ներկաացուցիչներ կային: 

Read more: Մաֆիոզին 10 տարվա ազատազրկում

21-07-2012

15  2.2Bild-ի փոխանցմամբ, Գերմանիայում բացվել է առաջին ատելության թեժ գիծը, ուր կարող է զանգել ցանկացած մարդ՝ գոռգոռալու եւ վիճելու համար: Հիմնադիրների խոսքերով՝ ատելության թեժ գիծը երբեմն օգնում է հանգստացնել նյարդերը: Թեժ գծի աշխատակիցները լսում են վիրավորանքները եւ գոռգռոցները րոպեում 1 եվրո 49 սենթով: Նրանք նշում են, որ ընդունում են զանգեր օրական 16-18 ժամ: Ընդ որում, ատելության թեժ գծի հիմնադիրները հայտարարել են, որ չեն պատրաստվում շփվել այն մարդկանց հետ, ովքեր ծանր հոգեկան սթրես են տանում:  

Read more: Առաջին, ատելության թեժ գիծը

18-07-2012

vrast 3Վրաստանի Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել են։ Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց: Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան, այդ թվում զոհերից մեկը: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսի ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։  

Read more: Վրաստանում վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել

News Archive(Press Review)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel