amga.tv

Switch to desktop Register Login

Սնկային մենինգիտից մահացել է 12 մարդ

meningit 4Այսօրվա դրությամբ սնկային մենինգիտից մահացել է արդեն 12 մարդ, եւս 120 մարդ վարակված է հիվանդությամբ ԱՄՆ-ի յոթ նահանգներում: Տվյալները հրապարակել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը: Այն հոկտեմբերի 4-ին հաղորդել էր վեց նահանգներում 35 վարակվածների եւ հինգ զոհի մասին: CDC-ն տեղեկացնում է, որ հիվանդրության դեպքեր են արձանագրվել Ֆլորիդա, Ինդիանա, Մերիլընդ, Միշիգըն, Հյուսիսային Կարոլայնա, Թեննեսի եւ Վըրջինիա նահանգներում: Հիվանդներից 9-ի մոտ բիոլոգիական հեղուկում, բացի Aspergillus տեսակի սնկից, հայտնաբերվել է նաեւ Exserohilum սունկը: Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Փորձագետները սպասում են հիվանդության դեպքերի աճ:  

Last Updated on Tuesday, 09 October 2012 22:33

Hits: 1635

Read more: Սնկային մենինգիտից մահացել է 12 մարդ

Հալեպում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել

alepppt 4Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ։ Զոհվել են Պարսում Պարսումյանը եւ Հասմիկ Տեր-Ներսիսյան-Կիրակոսյանը։ Հրետակոծության հետեւանքով 6 հայ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից Գեւորգ Այվազյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության եւ կանխել հրդեհի տարածումը։

Երկրորդ հրթիռն ընկել է Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։

Last Updated on Saturday, 06 October 2012 03:39

Hits: 1584

Read more: Հալեպում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել

Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են

mayr 5Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են անցնող մեքենաներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Golden State (5) մայրուղու հետ հատման կետում: Ոստիկանության փոխանցմամբ, անհայտ մեքենան հավասարվել է տուժածների մեքենային եւ կրակ բացել, ապա մեծ արագությամբ հեռացել է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Քեւին Դենմընի խոսքով, դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունն առայժմ որեւէ մանրամասն չի հայտնել ոչ կասկածյալների, ոչ տուժածների վերաբերյալ: Հայտնի է, որ գնդակոծված մեքենայում եղել են երկու, մոտ 20 տարեկան երիտասարդներ, Վեն Նայսի եւ Պակոյմայի բնակիչներ, որոնք շրջագայում էին մայրուղով: Նրանց վրա հրազենի հետքեր չեն եղել: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: 

Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի US Open-ի չեմպիոնուհի

Serena 3 Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնուհի: 
6:2, 2:6, 7:5 հաշվով նա առավելության է հասել բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ: 
Ուիլյամսը 4-րդ անգամն է նվաճում US Open-ի չեմպիոնուհու տիտղոսը և 15-րդ անգամ չեմպիոն դառնում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում:

Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

khmichq 4Իսրայելական Հաարեցի փոխանցմամբ, գիտնականներն ապացուցել են, որ դարդը խեղդելն անիմաստ է, որովհետեւ ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլեւ ստիպում է եւս մեկ անգամ մտածել դրանց մասին: Չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը: Փորձերը մկների վրա են կատարվել: Մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետեւ բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել են: Դա ուղեկցվել է որոշակի ձայներով: Զգաստ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի մասին եւ որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ հարբածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ:  

Last Updated on Monday, 10 September 2012 01:56

Hits: 1418

Read more: Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version