amga.tv

Switch to desktop Register Login

55 մլն դոլարի կոկաին

cocaa 5Ոստիկանության աշխատակիցները Ֆլորիդայում 55 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ են հայտնաբերել: Առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցները Կընավերալ հրվանդանի մոտ նավ են գտել, որում 5 հազար փաունդ քաշով կոկաին է եղել: Ծառայության ներկայացուցչի խոսքով, նավը խութի էր հանդիպել եւ մնացել անշարժ վիճակում: Մաքսանենգներին հաջողվել է հեռանալ մոտորանավակով, իսկ թմրանյութը առրգավվել է: Թամփայի ոստիկանության եւ աեափնյա պաշտպանության ուղղաիթնռր են կանչվել թմրանյութն ափ տեղափոխելու համար: Հայտնի է, որ նավը Ֆլորիդա էր ժամանել Պուերտո-Ռիկոյից:  

Last Updated on Friday, 07 December 2012 02:36

Hits: 4132

Read more: 55 մլն դոլարի կոկաին

Ալիգատորները հսկում են մարիխուանայի արտերը

alig 8Վաշինգթըն նահանգում մարիխուանայի պլանտացիաներին տիրություն են անում ալիգատորները՝ ամերիկյան կոկորդիլոսները: Նման բան են արձանագրել նահանգի Թրասթընի շրջանի իրավապահները. նրանք երկու 1,5 մետրանոց ալիգատոր են հայտնաբերել մարիխուանայի աճեցման վայրում, որտեղ երկուշաբթի օրը մարդ էր գնդակահարվել: Կրակողն ասել էր, թե ինքնապաշտպանության է դիմել, սակայն, ըստ իրավապահների, դա հաշվեհարդար է եղել՝ թմրավաճառքի շրջանակներում: Այս գործի քննությամբ զբաղվող իրավապահներն էլ հենց հայտնաբերել էին ալիգատորներին, որոնք նրանց կարծիքով հսկիչների դեր են կատարում տեղանքում:  

Մահացու վթար թիվ 5 մայրուղու վրա

acccc 4Լոս Անջելեսի 25-ամյա բնակիչը մահացել է, երբ նրա մեքենային ճանապարհի վրա ետեւից մեկ այլ մեքենա է բախվել: Դեպքը տեղի է ունեցել Գլենդելի մոտ` թիվ 5 եւ 134 մայրուղիների հատման հատվածում: Բախման հետեւանքով մեքենան ցած է ընկել եւ բռնկվել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Honda Accord-ը ետեւից հարվածել եւ ցած է գլորել Ford Focus մակնիշի մեքենային: Վերջինիս վարորդը, ում անունը չի հաղորդվում, մահացել է տեղում: Հանդայի 22-ամյա վարորդը աննշան վնասվածքներ է ստացել, նրան ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Ըստ ոստիկանների, Հանդան միջադեպի ժամանակ երթեւեկում էր ժամում 80 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:  

Last Updated on Wednesday, 21 November 2012 00:48

Hits: 3684

Read more: Մահացու վթար թիվ 5 մայրուղու վրա

Անցած տարում զոհվել է 72 իրավապահ

police 4ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե անցած տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 72 իրավապահ: Նշենք, որ նախորդ տարի զոհվածների թիվը 56-ն էր: Ըստ FBI-ի զեկույցի, եւս 53 իրավապահներ զոհվել են դժբախտ պատահարների հետեւանքով, եւս 54 հազար 774-ը հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: 72 մահերից 23-ը տեղի են ունեցել հանցագործներին ձերբակալելու, 15-ը` հետապնդման, 11-ը` մեքենաներով հետապնդման, 9-ը` օպերատիվ իրավիճակում: Ըստ զեկույցի հեղինակների, իրավապահներից 29-ը մահացել են ԱՄՆ հարավում, 21-ը` միջին արեւմուտքում, 10-ն` արեւմուտքում եւ 10-ը` հյուսիս-արեւելքում: Եւս երկու իրավապահ զոհվել է Պուերտո-Ռիկոյում:  

Last Updated on Wednesday, 21 November 2012 00:29

Hits: 3242

Read more: Անցած տարում զոհվել է 72 իրավապահ

Դատախազը հայ քահանայի համար 3 տարի է պահանջել

qahana 8Ֆրանսիայի Նիս քաղաքի դատախազը թղթադրամներ կեղծելու գործով անցնող Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի թեմի հոգեւոր հովիվ տեր Վաչե Այրապետյանի համար պահանջել է 3 տարվա ազատազրկում: Իր խոսքում դատախազը նշել է, որ տեր Վաչեն խայտառակում է հայ համայնքը: Համաձայն Ֆրանսիայի իրավապահ մարմինների`տեր Վաչեն խմբավորման անդամ է: Խմբավորման ղեկավարներն են 49-ամյա Միհրդատ Ասատրյանը եւ 50-ամյա Ռոբերտ Մխիթարյանը, որոնց համար դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել: Թերթը տեղեկացնում է, որ 36-ամյա տեր Վաչեն նաեւ յուրացրել է 30 000 եվրո, որ եկեղեցու դուռ գնելու համար իրեն տրամադրել է հայազգի մի մաֆիոզ, ով հետապնդվում է ոստիկանության կողմից: Համայնքի անդամներից մեկը նշել է, որ Տեր Վաչեն եկեղեցու տարածքում կերուխում եւ այլասերվածություն էր տարածում եւ զարմանք հայտնել, ինչու է Գարեգին Բ-ն լռություն պահպանում հանցագործության մեջ մեղադրվող հոգեւորականի հարցում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version