amga.tv

Switch to desktop Register Login

Կլոդ Մոնեի կտավը ռեկորդ է սահմանել

monett 5Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի Ջրաշուշաններ կամ Նունուֆարներ հռչակավոր շարքի նկարներից մեկը Նյու Յորքի աճուրդային տան Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը աճուրդում վաճառվել է 43,7 միլիոն դոլարով: 1905 թվականին ստեղծված գործի գնահատման արժեքը կազմում էր 30 – 50 միլիոն դոլար:

 Աճուրդի մյուս ֆեյվըրիտը դարձել է ռուս գեղանկարիչ եւ գծանկարիչ, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու Իմպրովիզացիայի էսքիզ 8-ը: Այն վաճառվել է 23 միլիոն դոլարով՝ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների նոր գնային ռեկորդՀավաքորդների ուշադրությունը գրավել են նաեւ իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: Կնոջ կիսանդրի կտավը վաճառվել է 13 միլիոն դոլարով, Շնիկով կինը՝ 6,3 միլիոն դոլարով, Կնոջ գլուխը՝ 5,2 միլիոն դոլարով:

Last Updated on Friday, 09 November 2012 02:04

Hits: 9281

Read more: Կլոդ Մոնեի կտավը ռեկորդ է սահմանել

Ռասըլ Մինսը մահացել է

means 5Վերջին մոհիկանը ֆիլմում Չինգաչգուկի դերակատար եւ քաղաքացիական ակտիվիստ Ռասսըլ Մինսը մահացել է 72 տարեկան հասակում: Մահը վրա է հասել երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 4.44-ին։ Ռասըլ Մինսը մահացել է Հարավային Դակոթա նահանգի Պորկուպայն քաղաքում գտնվող իր տանը։ Դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Գլեն Մորիսը հայտնել է, որ Մինսը մահացել է կոկորդի քաղցկեղից, որը նրան հետապնդում էր 2001 թվականի հուլիսից։ Դեռեւս իր կարյերայի ամենասկզբում Ռասըլ Մինսը հայտնի էր որպես ԱՄՆ-ում հնդկացիների իրավունքների մարտիկ։ Նա հատկապես հայտնի է դարձել 1973 թվականին մասնակցելով Վունդեդ-Նի փոքրիկ քաղաքի զինված ապստամբությանն ու գրավմանը։ Ընդհուպ մինչեւ իր մահը նա ակտիվ մասնակցում էր հակամերիկյան բազմաթիվ քաղաքական ակցիաների, որոնք ուղղված էին ազատության պաշտպանմանն ու Ամերիկայի բնիկների կենսամակարդակի բարձրացմանը։ Կինոյում Մինսն առաջին անգամ նկարահանվել է 1992-ին, Ջեյմս Ֆենիմոր Կուպըրի «Վերջին մոհիկանը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմում մարմնավորելով Չինգաչգուկին։ Նա նաեւ մասնակցել է «Պոկահանտըս» մուլտֆիլմի ձայնագրմանը, նկարահանվել է «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում եւ «Դեպի Արեւմուտք» սերիալում։  

Last Updated on Wednesday, 24 October 2012 01:21

Hits: 9325

Read more: Ռասըլ Մինսը մահացել է

Թանգարանի այցելուն վնասել է թանկարժեք նկարը

rotko 3Լոնդոնյան Թեյթ Մադերն ժամանակակից արվեստի պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել է նախորդ դարի ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է եղել, որը հայտարարել է, որ իր արարքը կոնցեպտուալ է: Ցուցահանդեսը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նկարը անձամբ Ռոտկոն էր նվիրել ցուցահանդեսին` իր մահվանից քիչ ժամանակ առաջ` 1970 թվականին: Այն գնահատվում է 50 միլիոն եվրո:Ինչպես պատմել են ականատեսները, այցելուներից մեկը հանգիստ նստած է եղել նստարանին, դիտել նկարները: Այնուհետեւ նա կտրուկ վեր է կացել, մոտեցել Ռոտկոյի նկարին եւ վրձնով ներքեւի ձախ անկյունում սեւով գրել է. Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism: Դրանից հետո նա արագ լքել է պատկերասրահը: Լրագրողները գտել են Վլադիմիր Ումանեցին, որը աղքատ եւ անտուն նկարիչ է: Նա բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել յելոիզմ հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ: Նա նշել է, որ մտադիր է փնտրել եւս մի քանի հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք եւս ընդգրկի այդ հայեցակարգում: Նկարիչը վստահ է, որ իր արարքից հետո նկարները դառնում են ավելի արժեքավոր: Տղամարդը Լոնդոն էր եկել մի քանի տարի առաջ: Այժմ նա հավաքարար է աշխատում: Լոնդընի ոստիկանությունը կալանավորվել է 26-ամյա ռուսաստանցուն եւ մեղադրանք առաջադրել: Նշենք, որ ծնունդով Ռուսական կայսրությունից Մարկ Ռոտկոն XX դարի առաջատար նկարիչներից է: 2012 թվականի մայիսին նրա Նարնջագույն, կարմիր, դեղին նկարը Christie`s աճուրդում վաճառվել էր 86,9 միլիոն դոլարով:  

Պիկասոյի գտած կտավը 40 միլիոն է գնահատվել

picassss 7Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ում հայտնաբերված Պաբլո Պիկասոյի Կարմիր գլխարկով նստած կինը նկարը գնահատվել է 30-40 մլն դոլար: Այդքան գումար է ակնկալում Guernsey's աճուրդի տունը արվեստի գործի վաճառքից: Նկարը գտնվել էր Ինդիանա նահանգի Էվընսվիլ քաղաքի Կերպարվեստի, պատմության եւ գիտության թանգարանի պահոցում, որտեղ այն 5 տասնամյակ գտնվել է սխալի պատճառով: Որպես նկարի հեղինակ գրառել էին Գեմո նկարչի անունը: Այդ բառը նշանակում է նաեւ վիտրաժային տեխնիկա: Այդ տեխնիկայով, որը 1930-ականներին հորինել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կրոտին, Պիկասոն 50 նկար է ստեղծել, այդ իսկ պատճառով հայտնաբերված ցուցանմուշը թանկ է գնահատվում: Նկարին ուշադրություն է դարձրել աճուրդի տան փորձագետը, որը հետազոտություն էր անցկացնում գեմոյի վերաբերյալ: Ամերիկյան թանգարանը, որը նկարը նվեր էր ստացել արդյունաբերական ոլորտի դիզայներ Ռայմընդ Լոուի կողմից, ստիպված է վաճառել իսպանացի վարպետի գործը, քանի որ չի կարող նկարի համար անվտանգ պայմաններ ապահովել: Անվտանգության համակարգի բարելավման համար թանգարանին զգալի միջոցներ են անհրաժեշտ:  

Last Updated on Thursday, 13 September 2012 03:56

Hits: 9201

Read more: Պիկասոյի գտած կտավը 40 միլիոն է գնահատվել

Թե ինչպես կարելի է փչացնել որմնանկարը

FRESKO 4Սարսափելի հետեւանքներ է ունեցել 80-ամյա կնոջ փորձը` վերականգնել 19-րդ դարի որմնանկարը իսպանական Սարսագոսյի մոտ գտնվող եկեղեցում: Նկարը պատկանում էր որմնանկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի վրձնին: Իսկ թե ինչի է վերածվել Քրիստոսի պատկերը, երեւում է տարբեր ժամանակներում արված լուսանկարներում: Համառ կինը Սեսիլիա Հիմենեսը հպարտությամբ ընդունում է, որ ինքն է այս սարսափի հեղինակը եւ հաճույքով պատասխանում լրագրողների հարցերին: -Քահանան իհարկե այս մասին գիտեր: Բնականաբար ես աշխատել եմ, քանի որ ինձ խնդրել էին: -Դուք դա գաղտնի՞ եք արել: -Ոչ, ով եկել է եկեղեցի, տեսել է ինձ, ես չէի էլ պատրաստվում որեւէ մեկից թաքնվել: Նկարչի թոռնուհին անձամբ է եկել տեսնելու պապի նկարի հետ պատահածը: -Քանի դեռ այս կինը նկարում էր հագուստը, ամեն ինչ նորմալ էր, խնդիրները ծագեցին, երվ նա սկսեց աշխատել դեմքի հետ: Ակնհայտ է, որ նա փչացրել է որմնանկարը: Մարտինեսի որմնանկարի տրանսֆորմացիան ինտերնետում բուռն քննարկումներ է հարուցել, իսկ առավել հնարամիտները սեփական տարբերակներն են ներկայացրել:  

Last Updated on Wednesday, 22 August 2012 17:00

Hits: 8353

Read more: Թե ինչպես կարելի է փչացնել որմնանկարը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version