amga.tv

Switch to desktop Register Login

Հնագիտական նմուշները վերադարձվեցին

Հարյուրավոր հնագիտական գտածոներ, որոնք գողացվել էին Աֆղանստանից, երեկ վերադարձվել են Քաբուլի ազգային թանգարանին: Վերդարձված ցուցանմուշների թիվը հասնում է 843-ի, , որոնք գողացել էին 1990-2001 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հնագիտական որոշ գտածոների տարիքը հասնում է 4000 տարվա: Գողացված նմուշները հանցախումբը տարել էր Մեծ Բրիտանիա, եւ դրանք վերադարձվել են բրիտանական թանգարանի օգնությամբ: Վերադարձված ցուցանմուշների թվում է հանրահայտ Փղոսկրե դրվագազարդումները, որ թվագրվում է մ.թ. առաջին դարով: Թանգարանին է վերադարձվել նաեւ Բուդդայի արձանը, որը թվագրվում է երկրորդ կամ երրորդ դարով, մեծ քանակությամբ անտիկ եւ միջնադարյան դրամներ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ Աֆղանստանը զրկվել է իր հավաքածուի 70 տոկոսից: Մասնագետների խոսքով` հնագիտական նմուշների վերադարձը ազգային հպարտության առարկա է: Սակայն Աֆղանստանում տիրող անկայունության առնչությամբ առկա է ցուցանմուշների հետ կապված մտահոգություն:

Last Updated on Tuesday, 07 August 2012 03:28

Hits: 3831

Հռոմի Կոլիզեումը թեքվում է

coliz 3Այսօրվանից Հռոմում սկսվում է աշխարհի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկի` Կոլիզեյում ամֆիթատրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք, ըստ մասնգետների կանխատեսման, կտեւեն 2-3 տարի: Վերանորոգման աշխատանքների ընթացքում Կոլիզեյը փակ է լինելու եւ զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունենա այն տեսնել: Վերջին անգամ աշխարհի ամենահայտնի անտիկ հուշարձանը վերանորոգել են 73 տարի առաջ: Մասնագետների խոսքով` ներկայիս աշխատանքներն ուղղակի անհարժեշտ են, քանի որ հուշարձանի ներսում տարբեր չափերի շուրջ 3000 ճեղքեր կան: Կոլիզեյի ամֆիթատրոնի հարավային հատվածը 38 սմ-ով ներքեւ է իջել, ինչի հետեւանքով շինությունը թեքվել է` կրկնելով Պիզայի աշտարակի ճակատագիրը: Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ են դարձել լարված երթեւեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարեւանությամբ: Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն՝ իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաեւ, որ շինության հիմքում ճեղք գոյացած լինի: Կոլիզեյը վերանորոգելու համար կպահանջվի 25 մլն եվրո, որն արդեն տրամադրել է կոշիկի արդադրության ոլորտում հայտնի Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելա Վալեն: Վերջինս այդ գումարը տրամադրելու դիմաց հնարավորություն է ստանում Կոլիզեյի լոգոտիպը օգտագործել 15 տարի իր արտադրանքի վրա:  

Last Updated on Wednesday, 01 August 2012 00:31

Hits: 4026

Read more: Հռոմի Կոլիզեումը թեքվում է

Գտել են Մոնա Լիզայի գերեզմանը

mona 4Իտաալցի գիտնականները, ամենայն հավանականությամբ գտել են Լիզա Գերարդինիի գերեզմանը: Ըստ տարածված վարկածներից մեկի, Լիզան եղել է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Հնագետները մնացորդները հայտնաբերել են Ֆլորենցիայում, Սուրբ Ուրսուլայի լքյալ կանացի մենաստանից ոչ հեռու: Արվեստաբան Սիլվանո Վինչետին ասում է. –Մենք Լիզա Գերարդինիի հուղարկավորության պատմական փաստաթղթեր ունենք, որ դա կատարվել է 1542թ. հուլիսի 15-ին: Նա նկարչի առաջին բնորդուհին էր: Այժմ մեր հետազոտություններում շատ կարեւոր փուլ է, մենք հասել ենք էությանը: Այս մնացորդները ենթարկվելու են ռադիոածխածնային անալիզի, նաեւ ոսկրաբանական հետազոտություն կարվի` պարզելու գերեզմանի թիվը: Լիզա Գերարդինին մահացել է 63 տարեկանում: Եթե կմախքը տարիքի փորձաքննությունն անցնի, DNA-ը կհամեմատեն Գերարդինիի երեխաների DNA-ի հետ: Մինչեւ նոր տարի աշխարհը կիմանա` գտել են խորհրդավոր Ջոկոնդային, թե ոչ:

Last Updated on Thursday, 26 July 2012 01:12

Hits: 4126

Read more: Գտել են Մոնա Լիզայի գերեզմանը

Ո՞վ է գնել «Ճիչ» նկարարը

Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։ 

acree-6Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։

Last Updated on Friday, 13 July 2012 04:00

Hits: 3029

Read more: Ո՞վ է գնել «Ճիչ» նկարարը

Հայտնաբերվել են Կարավաջիոյի անհայտ նկարները

carav 4Իտալացի արվեստաբանները հայտնաբերել են Միքելանջելո Կարավաջիոյի շուրջ հարյուր ուրվանկարներ ու մի քանի կտավներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել: Ինչպես տեղեկացրել է ԱՆՍԱ գործակալությունը, գործերն ստեղծվել են 1584-1588թթ.-ին, երբ պատանի նկարիչը նկարչություն էր սովորում Միլանում: Երիտասարդ Կարավաջիոյի ուրվանկարներն ու կտավները գտել են նկարիչ Սիմոնե Պետերցանոյի աշակերտների աշխատանքների թվում, որի արվեստանոցում ապագա վարպետը ուսանել է 13 տարեկանից: Հայտնաբերված ստեղծագործությունների արժեքը գնահատվում է 700 մլն եվրո:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version