amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ում գտել են հայ նկարչի` 30 մլն դոլար արժեքով նկարները

NKAR 6 Ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ-Այլընդ կղզու ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հայկական ծագմամբ, քիչ հայտնի աբստրակտ իմպրեսիոնիստ Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվում են 30 մլն դոլար: Associated Press-ի փոխանցմամբ, Բելփորթում գտնվող քոթեջի նոր սեփականատերը գտել է Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ, կտավներ եւ հանդեսներ: Աշխատանքները գնահատել է Ուիլյըմ Հեսթինգս Ֆալկը, ով ժամանակին գնահատել է նաեւ Էնդի Ուորհոլի արվեստը: Որոշ ստեղծագործություններ արդեն վաճառվել են 500 հազար դոլարով: Նրա 50 պեյզաժներ ցուցադրման են դրվել Մանհեթթընում: Արվեստի պատմաբան Ուիլյամ Իննես Հոմերի` վերջերս հրապարակված գրքում Փինաջյանի աշխատանքները համարվում են իրենց դարաշրջանի լավագույն աշխատանքները: Տունը 2007թ. գնել էր Թամըս Շուլցը:

Ձերբակալել են Դալիի կտավը գողացողին

dll 5Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել է ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու է փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չի ընդունել: Ավելի վաղ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթընի թանգարանից նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են թանգարան: Նկարը չի տուժել:  

Last Updated on Thursday, 21 February 2013 01:01

Hits: 130

Read more: Ձերբակալել են Դալիի կտավը գողացողին

Մատիսի «Այգի» կտավը հայտնաբերվել է

maaat 5 Անրի Մատիսի «Այգի» կտավը, որը գողացվել էր 25 տարի առաջ Ստոքհոլմի թանգարանից, հայտնաբերվել է: Այն դուրս էր բերվել Ժամանակակից արվեստի թանգարանից 1987 թվականի մայիսի 11-ին: 25 տարվա ընթացքում նկարի գտնվելու վայրն անհայտ է եղել: Գողերն առաջարկում էին թանգարանին չափից դուրս մեծ գումարի դիմաց վերադարձնել կտավը, սակայն գործարքը մերժվել է: Art Loss Register արվեստի կորած գործերի տվյալների բազայի ղեկավար Քրիստըֆեր Մարինելոն խորհուրդ էր տվել պարզապես համբերել, քանի որ Մատիսի կտավները շատ հայտնի են եւ անհնար կլիներ դրա վաճառքը բաց շուկայում: Դրա տեղը հայտնի է դարձել, երբ մի լեհ կոլեկցիոներ պատրաստվում էր վաճառել այն դիլեր Չարլզ Ռաբըրտսին, ով էլ ճանաչել է գողացված նկարը: Այն արդեն վերադարձվել է թանգարան:

Last Updated on Wednesday, 09 January 2013 01:33

Hits: 237

Read more: Մատիսի «Այգի» կտավը հայտնաբերվել է

Կլոդ Մոնեի կտավը ռեկորդ է սահմանել

monett 5Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի Ջրաշուշաններ կամ Նունուֆարներ հռչակավոր շարքի նկարներից մեկը Նյու Յորքի աճուրդային տան Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը աճուրդում վաճառվել է 43,7 միլիոն դոլարով: 1905 թվականին ստեղծված գործի գնահատման արժեքը կազմում էր 30 – 50 միլիոն դոլար:

 Աճուրդի մյուս ֆեյվըրիտը դարձել է ռուս գեղանկարիչ եւ գծանկարիչ, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու Իմպրովիզացիայի էսքիզ 8-ը: Այն վաճառվել է 23 միլիոն դոլարով՝ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների նոր գնային ռեկորդՀավաքորդների ուշադրությունը գրավել են նաեւ իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: Կնոջ կիսանդրի կտավը վաճառվել է 13 միլիոն դոլարով, Շնիկով կինը՝ 6,3 միլիոն դոլարով, Կնոջ գլուխը՝ 5,2 միլիոն դոլարով:

Last Updated on Friday, 09 November 2012 02:04

Hits: 369

Read more: Կլոդ Մոնեի կտավը ռեկորդ է սահմանել

Ռասըլ Մինսը մահացել է

means 5Վերջին մոհիկանը ֆիլմում Չինգաչգուկի դերակատար եւ քաղաքացիական ակտիվիստ Ռասսըլ Մինսը մահացել է 72 տարեկան հասակում: Մահը վրա է հասել երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 4.44-ին։ Ռասըլ Մինսը մահացել է Հարավային Դակոթա նահանգի Պորկուպայն քաղաքում գտնվող իր տանը։ Դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Գլեն Մորիսը հայտնել է, որ Մինսը մահացել է կոկորդի քաղցկեղից, որը նրան հետապնդում էր 2001 թվականի հուլիսից։ Դեռեւս իր կարյերայի ամենասկզբում Ռասըլ Մինսը հայտնի էր որպես ԱՄՆ-ում հնդկացիների իրավունքների մարտիկ։ Նա հատկապես հայտնի է դարձել 1973 թվականին մասնակցելով Վունդեդ-Նի փոքրիկ քաղաքի զինված ապստամբությանն ու գրավմանը։ Ընդհուպ մինչեւ իր մահը նա ակտիվ մասնակցում էր հակամերիկյան բազմաթիվ քաղաքական ակցիաների, որոնք ուղղված էին ազատության պաշտպանմանն ու Ամերիկայի բնիկների կենսամակարդակի բարձրացմանը։ Կինոյում Մինսն առաջին անգամ նկարահանվել է 1992-ին, Ջեյմս Ֆենիմոր Կուպըրի «Վերջին մոհիկանը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմում մարմնավորելով Չինգաչգուկին։ Նա նաեւ մասնակցել է «Պոկահանտըս» մուլտֆիլմի ձայնագրմանը, նկարահանվել է «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում եւ «Դեպի Արեւմուտք» սերիալում։  

Last Updated on Wednesday, 24 October 2012 01:21

Hits: 365

Read more: Ռասըլ Մինսը մահացել է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version