amga.tv

Switch to desktop Register Login

Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը ռեկորդ է սահմանել

15 15Միլիարդատեր Ուորըն Բաֆեթի հետ ճաշի գինն աճել է մինչեւ 3.5 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է 12 տարվա բարեգործական ակցիայի պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը գնելու աճուրդին մասնակցել է 10 մարդ: Հաղթողը ցանկացել է չհրապարակել իր անունը: Գումարը կտնօրինի Սան Ֆրանցիսկոյի Glide Foundation հիմնադրամը, որն օգնում է անօթեւաններին: Գումարը զգալի օգնություն կլինի հիմնադրամին, որի ամենամյա բյուջեն կազմում է 17 մլն դոլար: Բաֆեթը նմանատիպ ակցիաներ է կազմակերպում ամեն տարի` սկսած 2000-ից: Ընդհանուր առմամբ` Բաֆեթի հետ ճաշը Glide Foundation-ին բերել է արդեն 11.5 մլն դոլար: Մեծ մասամբ, հաղթողները գերադասում են չհրապարակել իրենց անունները: Վերջին մի քանի տարում միլիարդատեր ներդրողի հետ ճաշի արժեքը կայուն բարձրանում է: Այսպես, 2000 թ. Բաֆեթի հետ ճաշի իրավունքը վաճառվել էր ընդամենը 25 հազար դոլարով: 2012 թ. միլիարդատերը կդառնա 82 տարեկան:  

Standard & Poor's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը

14 14Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը կարող է մինչեւ 2014թ. իջեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ: Bloomberg-ի փոխանցմամբ, S&P-ն հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը АА+ մակարդակի վրա, սակայն գործակալությունը որոշել է իջեցնել այն: Մինչեւ անցյալ տարվա օգոստոս ԱՄՆ-ը ուներ ամենաբարձր AAA վարկանիշ, սակայն գործակալությունն այն իջեցրեց, ինչը խուճապ առաջացրեց համաշխարհային շուկայում: Դա պատմության մեջ ԱՄՆ վարկանիշի առաջին իջեցումն էր: ԱՄՆ վարկանիշի կանխատեսումը բացասական էր, ինչը նշանակում էր, որ առաջիկա 1-1.5 տարում հնարավոր է վարկանիշի նոր իջեցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը:  

Աշխարհի երկրների աղքատության ամենամյա ինդեքսը

amga 15- 2Financial Times-ը հրապարակել է Աշխարհի երկրների աղքատության ամենամյա ինդեքսը: Թափ-20-յակի առաջին եռյակում են հայտնվել աֆրիկյան պետությունները` Զիմբաբվեն` 100.6 տոկոս աղքատության ինդեքսով, Լիբերիան` 95 տոկոս, եւ Բուրկինա-Ֆասոն 80.6 տոկոս ինդեքսով: Այս երկրներում բնակչության 70 տոկոսից ավելին չունեն աշխատանք ու ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Այնուհետ հաջորդում են Թուրքմենստանը, Ջիբութին, Նամիբիան, Եմենը, Նեպալը, Կոսովոն: Տասնյակը եզրափակում է Բելոռուսը: 

Last Updated on Sunday, 10 June 2012 20:35

Hits: 8085

Fitch Ratings-ի հայտարարությունը

142 Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ կարող է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշը: Գործակալությունը նման քայլի կդիմի, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը եւ հաստատել ֆիսկալ կոնսոլիդացման հուսալի ծրագիր: ԱՄՆ-ը AAA վարկանիշով միակ երկիրն է, որը մինչ այժմ չունի ֆիսկալ կոնսոլիդացման ծրագիր, իսկ պետպարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ միջնաժամկետ հեռանկարներում կարող է միայն աճել,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Նշենք, որ ամերիկյան տնտեսության աճը 2012 թ. առաջին քառորդում կազմել է 1.9 տոկոս: Նախորդ քառորդում ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճը կազմել էր 3 տոկոս: Հիշեցնենք. 2011 թ. օգոստոսին Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրեց ԱՄՆ վարկային վարկանիշը AAA-ից AA+՝ բացասական կանխատեսումով:

Last Updated on Sunday, 10 June 2012 17:59

Hits: 8829

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version