amga.tv

Switch to desktop Register Login

Microsoft-ը ներկայացրեց իր պլանշետը

macr 1 Мicrosoft ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է սեփական արտադրության պլանշետային Surface համակարգիչը: Այն նպատակ ունի մրցակցել համաշխարհային առաջատար դարձած iPad-ի հետ: Շնորհանդեսին նորույթը ներկայացրել է Windows-ի ստորաբաժանման ղեկավար Սթիվըն Սինովսկին: Surface-ի էկրանի մակերեսը կազմում է 27 սմ: Գլխավոր առանձնահատկությունը ներկառուցված ներդիրն է, որ կարող է միաժամանակ եւ ստեղնաշարի դեր կատարել: -Դա բավական հետաքրքիր է, քանի որ բոլորս էլ նման մի բանի սպասում էինք: Ես նկատի ունեմ շարժուն համակարգիչը, որ կարելի է ամեն տեղ վերցնել, նաեւ ավելի պրակտիկ կլինի, քան ներկայումս գոյություն ունեցողները,- նշել է այցելուներից մեկը: -Ես բավական երկար եմ մարզվել, որ գրել սովորեմ iPad-ի վրա, ուստի ստեղնաշարը վերադաձնելու գաղափարը չափազանց հետաքրքեց,- նկատել է Мicrosoft-ի մեկ այլ երկրպագու: Ընկերությունը դեռ չի հաղորդել նորույթի գինը, փորձագետները կարծում են, որ այն կվաճառվի 399-ից 499 դոլարով` կախված հիշողությունից, որն ավելին է, քան iPad-ինը: Պլանշետի ստեղծումը հարկադրված քայլ էր Мicrosoft-ի համար Apple-ի հետ դաժան մրցակցությանը դիմակայելու համար: Նորույթն աշխատելու է Windows 8 օպերացիոն համակարգով եւ վաճառքի կհանվի տարեվերջին:

Last Updated on Tuesday, 19 June 2012 23:04

Hits: 2981

Read more: Microsoft-ը ներկայացրեց իր պլանշետը

JPMorgan Chase-ի տնօրենը ներողություն է խնդրել

jp 3 Միացյալ Նահանգների բանկային ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող գործադիրներից մեկը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից ընկերության կողմից թույլ տված սխալների համար, որոնց արդյունքում առաջացել է 2 միլիարդ դոլարի վնաս: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմընը, որը նաեւ Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ գործարարներից է, Սենատի բանկային հանձնաժողովի լսումների համաձայն ասել է, որ բանկի կառավարիչներն անցյալ տարվա վերջից սխալ գործողություններ են ձեռնարկել մի շարք ներդրումների նկատմամբ: Դայմընն ասել է, թե ներդրումները վատ էին մշակված եւ ստուգված, եւ որ ընկերությունը ներողություն է խնդրում կորուստների համար, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բանկի ներդրողների, այլ ոչ թե ընկերության գործընկերների կամ ԱՄՆ-ի հարկատուների վրա: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրենը նշել է, որ այս սխալն ամոթալի է, սակայն ընկերությունը ձեռնարկել է միջոցներ` այն ուղղելու համար:

ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է

ec 12ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. մայիսին կրկնակի աճել է ու կազմել 124.64 մլրդ դոլար` համեմատած 2011թ. մայիսի 57.6 մլրդ դոլարի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, մայիսյան տվյալները գրեթե համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, որը կազմել էր 125 մլրդ դոլար: Բյուջե մուտքերը անցած ամիս կազմել են 180.7 մլրդ դոլար, ծախսերը` 305.35 մլրդ դոլար: Ֆինանսական տարվա 8 ամսվա ընթացքում, որն սկսվել է 2011թ. հոկտեմբերին, ամերիկյան բյուջեի պակասուրդը կազմել է 844.5 մլրդ դոլար, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 927.45 մլրդ դոլար: 

Last Updated on Thursday, 14 June 2012 04:39

Hits: 2855

Read more: ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է

Ամերիկյան ընտանիքների բյուջեն նվազել է

12 142007-ից 2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետեւանքով այնքան է նվազել ամերիկյան ընտանիքի բյուջեն, որ 2010 թվականին դրա միջին բյուջեն հասել է 1992 թվականի բյուջեի մակարդակին: Դաշնային պահուստային բանկի տվյալներով, ամերիկյան ընտանիքի միջին կապիտալը 2007 թվականին կազմել է 126 հազար 400 դոլար, իսկ 2010 թվականին այն նվազել է` հասնելով 77 հազար 300 դոլարի: Ամերիկյան ընտանիքի միջին եկամուտը 2010 թվականին 7.7 տոկոսով նվազել է 2007 թվականի համեմատությամբ` 49 հազար 600 դոլարից դառնալով 45 հազար 800 դոլար: Տեղեկությունը պարզվել է ընտանեկան ֆինանսների վերաբերյալ հարցումների միջոցով: Ճգնաժամը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերին եւ ավարտվել 2009 թվականի հունիսին:  

Last Updated on Wednesday, 13 June 2012 04:28

Hits: 2849

Read more: Ամերիկյան ընտանիքների բյուջեն նվազել է

Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը ռեկորդ է սահմանել

15 15Միլիարդատեր Ուորըն Բաֆեթի հետ ճաշի գինն աճել է մինչեւ 3.5 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է 12 տարվա բարեգործական ակցիայի պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը գնելու աճուրդին մասնակցել է 10 մարդ: Հաղթողը ցանկացել է չհրապարակել իր անունը: Գումարը կտնօրինի Սան Ֆրանցիսկոյի Glide Foundation հիմնադրամը, որն օգնում է անօթեւաններին: Գումարը զգալի օգնություն կլինի հիմնադրամին, որի ամենամյա բյուջեն կազմում է 17 մլն դոլար: Բաֆեթը նմանատիպ ակցիաներ է կազմակերպում ամեն տարի` սկսած 2000-ից: Ընդհանուր առմամբ` Բաֆեթի հետ ճաշը Glide Foundation-ին բերել է արդեն 11.5 մլն դոլար: Մեծ մասամբ, հաղթողները գերադասում են չհրապարակել իրենց անունները: Վերջին մի քանի տարում միլիարդատեր ներդրողի հետ ճաշի արժեքը կայուն բարձրանում է: Այսպես, 2000 թ. Բաֆեթի հետ ճաշի իրավունքը վաճառվել էր ընդամենը 25 հազար դոլարով: 2012 թ. միլիարդատերը կդառնա 82 տարեկան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version