amga.tv

Switch to desktop Register Login

Վաշինգթոնի Սահմանադրությունը վաճառեցին

wash 3Առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին պատկանած ԱՄՆ-ի սահմանադրության օրինակը աճուրդում վաճառվել է 9,8 մլն դոլարով: Հազվագյուտ լոտի գնորդը Մաունթ Վերնոնի կանանց միավորումն է: Հրատարակությունը ԱՄՆ Կոնգրեսի ակտերի գրքի մի մասն է եւ պարունակում է նախագահի ձեռքով արված նշումներ: Գիրքը հրատարակվել է 1789թ. եւ բովանդակում է Սահմանադրության տեքստեր, Իրավունքների մասին օրենքը, Պետական դեպարտամենտ, Ռազմական դեպարտամենտ, Գանձապետություն ստեղծելու մասին օրինագծեր: Փորձագետները նշում են, որ գիրքը շատ լավ պահպանված է: ԱՄՆ-ում տվյալ հրատարակության ընդամենը չորս նմուշ է հայտնի: Նախկինում գիրքը պատկանել էր Ջորջ Վաշինգթոնի զարմիկ Լոուրենս Վաշինգթոնին, ավելի ուշ նա այն աճուրդում վաճառել է 13 դոլարով, ինչը համարժեք է այսօրվա մոտ 277 դոլարին: Ավելի ուշ գրքի տեր է դարձել մեդիամագնատ Ուիլյամ Հրսթը:

Ամերիկացիները ավելի շատ են ճանապարհորդում

mex 1ԱՄՆ-ի ավելի քան 17,8 մլն քաղաքացիներ 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտասահմանյան ուղեւորություններ են կատարել, ինչը 5,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի համանման ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է երկրի առեւտրի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Անդրօվկիանոսյան ուղեւորությունների բաժինը կազմում է ԱՄՆ-ի քաղաքացիների արտասահմանյան ուղեւորությունների ընդհանուր ծավալի 48 տոկոսը: Հին աշխարհի երկրներն իրենց ժողովրդականությամբ առաջին տեղն են զբաղեցնում ԱՄՆ-ի քաղաքացիների անդրօվկիանոսյան ուղղությունների թվում. շուրջ 2,73 մլն ամերիկացիներ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին այցելել են Եվրոպա, ինչը կազմում է արտասահմանյան տուրիստական ամբողջ հոսքի 15,3 տոկոսը: 2-րդ տեղում Կարիբյան տարածաշրջանն է (2,2 միլիոն), երրորդում՝ ասիական երկրները (ավելի քան 1,4 միլիոն):

Ամերիկացիների ճանապարհորդությունների գլխավոր ուղղությունը մնում է Մեքսիկան` չորս ամսում 7 մլն կամ 39,3 տոկոս: Ընդհանուր առմամբ 2011թ. ԱՄՆ բնակիչները կատարել են շուրջ 58,5 մլն արտասահմանյան ուղեւորություններ:

Moody's-ն իջեցրել է 15 բանկերի վարկանիշը

moody 1Moody's վարկանշային գործակալությունն իջեցրել է 15 խոշորագույն միջազգային բանկերի վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Վարկանիշների իջեցումը շոշափել է ամերիկյան Bank of America, Citibank, Goldman Sachs եւ JPMorgan Chase, բրիտանական HSBC, Barclays եւ Royal Bank of Scotland, ֆրանսիական BNP Paribas, շվեյցարական Credit Suisse եւ գերմանական Deutche Bank բանկերին: 4 ֆինանսական կազմակերպությունների վարկանիշն իջեցվել է մեկ կետով, տասինը` երկու, իսկ Credit Suisse բանկինը` միանգամից երեք կետով: Գործակալության վերլուծաբանները նշել են, որ վարկանիշների իջեցման հիմնական պատճառը նշանակալի վնասներ կրելու ռիսկի մեծ հավանականությունն է:

Last Updated on Saturday, 23 June 2012 12:53

Hits: 3087

Read more: Moody's-ն իջեցրել է 15 բանկերի վարկանիշը

ԱՄՆ տնտեսության հեռանկարները մշուշոտ են

eco 2ԱՄՆ տնտեսական զարգացման հեռանկարներն այժմ զգալիորեն ավելի մշուշոտ են, քան մի քանի ամիս առաջ: Այս մասին վկայում է նոր կանխատեսումը, որը հրապարակել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկին: Նրա գնահատումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով տնտեսական աճի տեմպերը կկազմեն 2.4 տոկոս: Դա 0.5 տոկոսով ցածր է այն ցուցանիշից, որը կանխատեսվել էր ապրիլին: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի խոսքով, 2013 թվականին երկրում տնտեսական աճը կկազմի 2.2 - 2.8 տոկոս, իսկ 2014 թվականին՝ 3-3.5 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ԴՊՀ-ի ղեկավարությունը հեռանկարների լուրջ վատթարացում է տեսնում աշխատանքի շուկայում: Մոտակա տարիներին երկրում կգրանցվի գործազրկության բարձր մակարդակ: Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կկազմի 8-ից 8.2 տոկոս, 2013 թվականին՝ 7.5-ից 8 տոկոս, իսկ 2014թ.՝ 7-7.7 տոկոս: Բեն Բեռնանկին ասել է, որ գործազրկության դեմ մղվող պայքարի բնագավառում կանխատեսվում է սոսկ աննշան առաջընթաց: Նրա խոսքով՝ հենց համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի դանդաղումը եւ բնակչության զբաղվածության խնդիրներն են տնտեսական զարգացման հիմնական սպառնալիքները: Ըստ ԴՊՀ-ի գնահատումների՝ տարեվերջին գործազրկության մակարդակը կկազմի 8ամբողջ2 տոկոս, այսինքն՝ 0ամբողջ4 տոկսով ավելի բարձր, քան սպասվում էր:  

Դոլարի դեֆիցիտ ողջ աշխարհում

dol 1Համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարային իրացվելիության պակասը կազմում է 2 տրիլիոն դոլար: Այդ մասին հաղորդել է Բլումբըրգ գործակալությունը՝ վկայակոչելով Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծությունը: Դա կապված է այն բանի հետ, որ աշխարհի կենտրոնական բանկերն արագորեն ավելացնում են պահուստները՝ իրացվելիությունից զրկելով շուկայի մասնավոր խաղորդներին: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհի կենտրոնական բանկերի պահուստներում դոլարի բաժինն ընկել էր մինչեւ 60.5 տոկոսի պատմական նվազագույնը: Սակայն արդեն դեկտեմբերին այն հասել է 62.1 տոկոսի: 2012 թվականի սկզբից ի վեր հիմնական արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն աճել է 8.2 տոկոսով, ինչը վկայում է պահանջարկի կտրուկ աճի մասին: Համերկրային պահուստային համակարգը 2008 թվականին ճգնաժամի սկսվելուց ի վեր տպել է մոտավորապես 2 տրլն դոլար, բայց այն բավարար չի եղել:  

Last Updated on Wednesday, 20 June 2012 03:44

Hits: 2968

Read more: Դոլարի դեֆիցիտ ողջ աշխարհում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version