amga.tv

Switch to desktop Register Login

2012թ. ամենաթանկ հյուրանոցները

hotel 22012 թվականի ամռան ամենաթանկ գների վարկանիշում առաջին տեղերում են Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցները: Լոնդոնի, Նյու Յորքի եւ Ժնեւի հյուրանոցների սովորական երկտեղանոց համարի համար գինը հուլիսին կարժենա 300 դոլար, ինչը կպահպանվի առաջիկա երկու ամիսներին: Դրան հաջորդում են Թել Ավիվը, Սան Ֆրանցիսկոն, Էդինբուրգը, Կաննը եւ Վենետիկը, որտեղ հյուրանոցում մեկ գիշերվա համար պետք է վճարել միջինը 230-250 դոլար: Փարիզը եւ Օսլոն եզրափակում են ամենաթանկ քաղաքների ցանկը` 210 դոլար: 100 դոլար արժողությամբ հասանելի համարների շարքում տեղակայվել են Բանգկոկի, Կուալա Լումպուրի, Դելիի, Պորտոյի, Բուխարեստի եւ Կահիրեի հյուրանոցները: Իսպանիայում մինչեւ 50 դոլարով կարելի է մնալ Գրենադայի եւ Սեւիլիայի հյուրանոցներում:  

Last Updated on Saturday, 07 July 2012 16:53

Hits: 1356

Read more: 2012թ. ամենաթանկ հյուրանոցները

Աշխատատեղերի ստեղծման տեմպերը դանդաղել են

joggg 2Միացյալ Նահանգներում հունիսի 80 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել, ինչը 10 հազարով պակաս է փորձագետների կանխատեսումներից: Ամերիկյան մասնավոր ընկերություններն աշխատանքի են ընդունել 84 հազար մարդու, իսկ պետական հաստատություններն ազատել են 4 հազարի: Մինչդեռ մայիսին ստեղծվել էր 105 հազար աշխատատեղ: Գործազրկությունը մնացել է նույն` 8,2 տոկոս ցուցանիշի վրա: Այս տվյալները վկայում են այն մասին, որ երկրում աշխատատեղերի ստեղծման գործընթացն արդեն երրորդ ամիսն է, ինչ թույլ ցուցանիշներ է գրանցում, ինչպես նաեւ խոչընդոտ ստեղծում նախագահ Օբամայի կողմից արվող այն հայտարարությունների համար, որոնց համաձայն նախագահի պաշտոնն իր կողմից զբաղեցնելուց հետո երկրի տնտեսական իրավիճակը բարելավվել է: Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում նախագահ Օբամայի մրցակից Միթ Ռոմնին անընդունելի բարձր է անվանել գործազրկության մակարդակը՝ շեշտելով, որ նախագահի կողմից ընդունված միջոցառումները չեն նպաստել Ամերիկան աշխատանքի վերադարձնելուն: Աշխատաշուկայի եւ գործազրկության վերաբերյալ հրապարակվող զեկույցները դարձել են աշխարհի խոշորագույն տնտեսությունում տիրող իրավիճակի ծանրաչափ եւ կարեւոր դեր ունեն նախընտրական պայքարում:  

ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է

amer 2ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է 2009-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Institute for Supply Management-ի կատարած ուսումնասիրության մեջ: Ինստիտուտի տեղեկություններով` գործարար ակտիվության ինդեքսը 2012թ. հունիսին կազմել է 49.7 կետ, ինչը նվազագույնն է 2009-ից ի վեր: Ընթացիկ տարվա մայիսին ցուցիչը կազմել է 53.5 կետ: Ինդեքսի նշանակությունը 50 կետից ցածր նշանակում է գործարար ակտիվության նվազում: Ինդեքսը ցուցաբերում է ընկերության պատրաստակամությունը գնել ապարանքներ եւ ծառայություններ ու կնքել գործարքներ: Նախօրեին նմանատիպ վիճակագրություն է հրապարակվել նաեւ Չինաստանում: ՉԺՀ-ի գործարար ակիտվությունը նվազել էր ` հասնելով վերջին 7 ամսվա նվազագույնին:Եվրոգոտու երկրները նման ցուցանիշներ են ցուցաբերում 2011թ. օգոստոսից ի վեր:

Last Updated on Thursday, 05 July 2012 15:26

Hits: 1517

Read more: ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է

ԱՄՆ-ի ծախսերը գաղտնի տվյալների պահման ոլորտում

secret 22011 թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը գաղտնի տեղեկությունը պահպանելու համար ծախսել է 11.36 մլն դոլար: Այս մասին ասվում է պետական տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության հրապարակած զեկույցում: Մասնավորապես, այդ գումարը ծախսվել է ստուգելու համար այն մարդկանց, ովքեր դիմում են գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ սարքավորումների, անձնակազմի ուսուցման, փաստաթղթերը ստուգող անձնակազմին վճարելու համար եւ այլն: Այդ գումարի մեջ ներառված չեն մի շարք հետախուզական գերատեսչությունների, մասնավորապես CIA-ի համապատասխան ծախսերը: Նրանց բյուջեների մասին տեղեկությունը համարվում է գաղտնի: Տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության ղեկավար Ջան Ֆիցփաթրիկի խոսքերով՝ այդ գերատեսչությունների ծախսերը նշված գումարին կավելացնեին եւս 20 տոկոս: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարության ընդհանուր ծախսերն այդ ոլորտում կկազմեն մոտ 13 մլրդ դոլար: Հարկ է նշել, որ այդ ծախսերը գնալով աճում են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Toyota-ն պետք է մեքենաներ ետ կանչի

toy 2ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը Toyota Motors կորպորացիայից պահանջել է ամերիկյան շուկայից ետ կանչել 2010թ. արտադրության մոտ 154 հազ. Lexus RX մեքենա` գազի ոտնակի հետ կապված թերության պատճառով: Associated Press-ի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ գորգիկը կարող է կառչել ոտնակին, ինչն էլ կարող է անսպասելի կերպով ավելացնել արագությունը: Մեքենաների վերանորոգումը պետք է կատարվի անվճար: 

Last Updated on Tuesday, 03 July 2012 01:39

Hits: 1343

Read more: Toyota-ն պետք է մեքենաներ ետ կանչի

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version