amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր բանկերի շահույթը նվազել է

bankerr 4Wall Street-ի 5 խոշորագույն JPMorgan Chase & Co, Bank of America , Citigroup Inc., Goldman Sachs Group Inc. եւ Morgan Stanley բանկերը հայտնել են իրենց շահույթի ռեկորդային նվազեցումների մասին: Bloomberg-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում վերոնշյալ 5 բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 161 մլրդ դոլար, ինչը 4.5 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքներից: Ցածր արդյունքները կապված են վարկային ցածր տոկոսադրույքների, առեւտրի նվազման եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական դանդաղ աճի տեմպերի հետ: Goldman Sachs Group Inc., BofA, Morgan Stanley եւ JPMorgan Chase բանկերն արդեն հայտարարել են խնայողական քաղաքականություն իրականացնելու մտադրության մասին: Տվյալ 5 խոշորագույն բանկերն արդեն կտակ են կազմել՝ պետությանն առաջարկելով իրենց սնանկանալու դեպքում տարբեր ֆինանսական ընկերություններին եւ հիմնադրամներին վաճառել բանկերի բաժնետոմսերի մի մասը:

Last Updated on Tuesday, 24 July 2012 03:13

Hits: 1456

Read more: Խոշոր բանկերի շահույթը նվազել է

Սպառնում է պարենային ճգնաժամի վտանգ

chor 51956 թ.-ից ի վեր ԱՄՆ-ում եղած ամենադաժան երաշտը սպառնում է պարենի նոր համաշխարահային ճգնաճամ առաջացնել: ԱՄՆ գյուղատնտեսական գլխավոր կենտրոն համարվող հյուսիս-կենտրոնական նահանգներում երկարատեւ շոգերի պատճառով հացահատիկի եւ սոյայի գները ռեկորդային աճ են գրանցել, ինչը չէր նկատվել վերջին ` 2008թ.-ին պարենի համաշխարահային ճգնաժամից հետո: Այս առիթով տնտեսագետները նախազգուշացնում են, որ երաշտի հետեւանքները զգալի կլինեն ողջ աշխարհի համար, քանի որ ԱՄՆ-ը աշխարհում եգիպտացորենի, սոյայի արտադրողն ու ցորենի խոշորագույն արտահանողն է: Միայն վերջին ամսվա ընթացքում եգիպտացորենի գինն աճել է 51 տոկոսով, ցորենինը`40 տոկոս, իսկ սոյայինը` մոտ 20 տոկոսով:

Last Updated on Saturday, 21 July 2012 16:12

Hits: 1307

Read more: Սպառնում է պարենային ճգնաժամի վտանգ

ԴՊՀ-ն լրացուցիչ միջոցառումներ է մշակում

dph 4ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ մշակել ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի կրճատման եւ տնտեսական աճի խթանման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել համակարգի նախագահ Բեն Բերնանկին` ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատում կայացած լսումների ժամանակ: Բերնանկին նշել է նաեւ, որ ԱՄՆ տնտեսական աճը խոչընդոտող գործոններ են հանդիսանում Եվրագոտու պարտքային ճգնաժամն ու ԱՄՆ բյուջետային ոչ հստակ քաղաքականությունը: Բերնանկին անդրադարձել է նաեւ եվրագոտու վիճակին եւ նշել, թե եվրոգոտու ճգնաժամն ամենալուրջ սպառնալիքներից մեկն է ԱՄՆ-ի էկոնոմիկայի համար: -Այս տարի եվրոյի գոտում ֆինանսական լարվածությունը փոքր-ինչ նվազել էր մի շարք կառուցողական քայլերի շնորհիվ, որոնք ձեռնարկել էին Եվրոպայի իշխանությունները: Սակայն ոչ այնքան վաղուց Եվրոպայի ֆինանսական շուկաներում առկա հիմնախնդիրները կրկին գլուխ են բարձրացրել Հունաստանում քաղաքական անկայունության եւ այն դժվարությունների պատճառով, որոնց բախվում են Իսպանիայի բանկերը,- նշել է Բեռնանկին: Նրա խոսքով՝ Եվրոպայի ֆինանսական շուկաները եւ էկոնոմիկան շարունակում են լուրջ սթրես ապրել, եւ այս իրադրությունը կարող է տարածվել աշխարհի մյուս տարածաշրջանների, ներառյալ ԱՄՆ-ի վրա: Դեռ ավելին, Եվրոպայում իրադրության վատթարացման հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում տնտեսության ապագայի համար,- հավելել նա: 

Հունիսին բյուջեի պակասուրդը կազմել է...

budget 2Այս տարվա հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 60 մլրդ դոլար: Նշենք, որ 2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 43 մլրդ դոլար: Հաշվետու ամսում ԱՄՆ բյուջե է մուտքագրվել վերջին հինգ տարիների կտրվածքով ռեկորդային՝ 260 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը եւս աճել եւ կազմել է 320 մլրդ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ բյուջեի համախառն պակասուրդն արդեն գերազանցում է 900 մլրդ դոլարը: Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները՝ ընթացիկ ֆինանսական տարին եւս ԱՄՆ-ը կամփոփի 1 տրիլիոն դոլարը գերազանցող բյուջետային պակասուրդով: Այդպիսի զարգացման պարագայում ԱՄՆ-ը նման արդյունք կգրանցի արդեն չորրորդ տարին անընդմեջ:  

Սան-Բեռնարդինոն սնանկ է ճանաչվել

sanber 3Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի քաղաքյին խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթեր ներկայացնել սնանկության վերաբերյալ: Այսպիսով, վերջին երեք շաբաթների ընթացքում սա ամերիկյան քաղաքի սնանկություն հայտարարելու երրորդ դեպքն է: Խոսքը 210 հազար բնակչությամբ քաղաքի մասին է, որ գտնվում է Լոս Անջելեսից 65 մղոն հեռավորության վրա: Համաձայն սնանկության մասին ամերիկյան օրենքի 9-րդ հոդվածի, քաղաքը դեռ մեկ ամիս ժամանակ ունի, որ վերականգնի իր ակտիվներն ու կարողանա գոյատեւել: Քաղաքի բնակիչները մտահոգվել են, սակայն քաղաքային իշխանություններն ու քաղաքապետ Փաթրիք Ջեյ. Մորրիսը չեն բացառում, որ կարող է հրաշք լինել, եւ Սան Բեռնարդինոն փրկվի սնանկ հայտարարվելու հեռանկարից:

Last Updated on Friday, 13 July 2012 03:42

Hits: 1336

Read more: Սան-Բեռնարդինոն սնանկ է ճանաչվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version