amga.tv

Switch to desktop Register Login

Standard Chartered բանկը մեծ տուգանքներ կվճարի

chartered 7Բրիտանական Standard Chartered բանկը, որ Միացյալ Նահանգների կողմից կասկածվում է Իրանի հետ գործառությունների մեջ, կարող է վճարել 700 միլիոն դոլար` ամերիկյան իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու համար: Նույնքան գումար ավելի վաղ վճարել էր HSBC բանկը, որին ԱՄՆ Սենատը մեղադրում էր թմրավաճառներին ու ահաբեկիչներին ամերիկյան շուկա մտցնելու մեջ: Միեւնույն ժամանակ Նյու Յորք նահանգի ֆինանսների վարչության մեղադրանքներից Standard Chartered-ի կապիտալիզացիան նվազել է 17 մլրդ դոլարով: Ներդրումային մենեջեր Ջեյմս Բիվենն ասում է. –Այժմ շուկաները հանգում են այն կարծիքին, որ բանկը ամենայն հավանականությամբ կպրծնի տուգանքով: Թեպետ մինչեւ օգոստոսի 15-ը, երբ Standard Chartered-ի ղեկավարությունը հանդիպելու է Նյու Յորքի իշխանություններին, հստակ որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Պարզվել է, որ ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Նյու Յորքի գրասենյակի եւ բանկի բրիտանական կենտրոնակայանի նամակագրությունը: Հրապարակված նամակներից մեկում Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը նախազգուշացնում է Լոնդոնում նստող ղեկավարությանը` Իրանի հետ գործարքների ապօրինության մասին: Բրիտանացիները պատասխանել էին. -Ո՞վ եք դուք, հիմար ամերիկացիներ, որ մեզ ու ամբողջ աշխարհին ասեք, թե մենք չենք կարող աշխատել Իրանի հետ:

Last Updated on Thursday, 09 August 2012 01:44

Hits: 1295

Read more: Standard Chartered բանկը մեծ տուգանքներ կվճարի

IRS-ը կորցրել Է ավելի քան վեց միլիարդ դոլար

ԱՄՆ հարկային ծառայությունը ենթադրաբար կորցրել է ավելի քան վեց միլիարդ դոլար՝ վերադարձնելով հարկերն այն խարդախներին, որոնք 2011 թվականին կեղծ հայտարարագրեր են տվել ուրիշի անունով: Associated Press-ի փոխանցմամբ, միայն մի դեպքում Միչիգանի Լանսինգ քաղաքի մի հասցեից ուղարկվել Է ավելի քան 2 հազար կեղծ հարկային հայտարարագիր: IRS-ն որպես հարկերի վերադարձում այս հասցեով փոխանցել է ավելի քան 3 միլիոն դոլար: Փորձագետների կարծիքով՝ խարդախության դեպքերի իրական քանակն զգալիորեն գերազանցում է այն դեպքերի թիվը, որոնք IRS-ին հաջողվում Է հայտնաբերել: 2011թ. հարկային ծառայությունը բացահայտել է շուրջ 940 հազար կեղծ հարկային հայտարարագիր, մինչդեռ ենթադրաբար տակավին շուրջ մեկուկես միլիոն դեպք մնացել է աննկատ: Ֆինանսների նախարարության փորձագետներն սպասում են, որ հաջորդ հինգ տարում հարկային ծառայության կորուստները կկազմեն 21 միլիարդ դոլար:

Last Updated on Tuesday, 07 August 2012 03:21

Hits: 1410

ԱՄՆ-ում ավելացել է գործազրկության մակարդակը

unimpl 5 ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են հուլիս ամսվա ընթացքում աշխատատեղերի զգալի ավելացման մասին՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում ավելացել է գործազուրկների թիվը: Աշխատանքի նախարարությունը հրապարակել է աշխատանքային շուկայի մասին զեկույցը, որի համաձայն երեք ամիս անընդմեջ որեւէ դրական արդյունք չգրանցելուց հետո անցյալ ամսվա ընթացքում գործատուները բացել են 163 հազար աշխատատեղ՝ այս տարվա փետրվար ամսից գրանցված առավելագույն ցուցանիշը: Սակայն չնայած աշխատատեղերի ավելացման, երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին բարձրացել է՝ հասնելով 8,3 տոկոսի եւ գերազանցելով նախորդ երկու ամիսների ընթացքում գրանցված 8,2 տոկոս ցուցանիշը: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1930-ական թվականներից ծավալված ամենածանր տնտեսական ճգնաժամի ժամանակից արդեն 42 ամիս է, ինչ պահպանվում է 8 տոկոսից բարձր մակարդակի վրա: Գործազուրկ է դեռեւս մնում մոտ 13 միլիոն մարդ: Տնտեսական խնդիրները դարձել են ԱՄՆ-ում շարունակվող նախագահական ընտրարշավի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնին մեղադրում է նախագահ Բարաք Օբամային, վերջինս էլ պնդում է, որ տնտեսական անկումը սկսվել է հանրապետականների կառավարման ժամանակ:

Հայց Walmart-ի դեմ

walmart 4Աշխարհի խոշորագույն առեւտրային ցանցի՝ Wal-Mart-ի դեմ հաշմանդամների իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել: Reuters-ի փոխանցմամբ, հայցվորները, որոնց թվում են Center for Independent Living Inc կազմակերպությունը եւ Կալիֆոռնիայի մի քանի հաշմանդամ բնակիչներ, դժգոհում են, որ Wal-Mart-ի խանութներում հաշմանդամի սայլակին գամվածների համար դրամարկղին մոտենալը բավականին դժվար է: Հայցի գումարի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայցվորները հայտնել են, որ Wal-Mart-ի առեւտրային ավելի քան 200 կետերում դրամարկղային տերմինալները գտնվում են բարձրության վրա, ինչը դժվարություններ է առաջացնում հաշմանդամների համար: Բացի այդ, ինչպես հաստատում են նրանք, ցանցը հրաժարվում է դրանք փոխարինել ավելի ժամանակակիցներով: Հայցի վերաբերյալ ընկերությունը մեկնաբանություն չի տվել

Last Updated on Saturday, 28 July 2012 03:09

Hits: 1679

Read more: Հայց Walmart-ի դեմ

ԱՄՆ-ում սննդի գնաճ է սպասվում

nkar 3ԱՄՆ-ում հաջորդ տարի մթերքի գները խիստ կբարձրանան երկրի ամբողջ տարածքն ընդգրկած երաշտի պատճառով, զգուշացնում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Associated Press-ի փոխանցմամբ, , գերատեսչության կանխատեսումներով՝ կաթնամթերքի, հավկիթի եւ մսի գները կարող են աճել ինֆլյացիայից արագ: Ակնկալվում է, որ 2013թ. այդ ապրանքների գները կաճեն 3-4 տոկոսով, միսը կթանկանա 5 տոկոսով: Ըստ օդերեւութաբանների՝ այս երաշտն ամենաուժեղն է 1956թ. հետո: Հաղորդվում է, որ արդեն բարձրացել են եգիպտացորենի եւ սոյայի գները, քանի որ այդ կուլտուրաների ցանքսերի մի մասը չորացել է:

Last Updated on Friday, 27 July 2012 01:59

Hits: 1529

Read more: ԱՄՆ-ում սննդի գնաճ է սպասվում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version