amga.tv

Switch to desktop Register Login

Apple-ը ներկայացրել է iPhone 5 սմարթֆոնը

iphe5 5Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը: Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլըրի խոսքով, ամբողջովին պատրաստված է ապակուց եւ ալիումինի մի կտորից: Այն թեթեւ եւ բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում: iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640: Նոր սմարթֆոնը, ի տարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի եւ գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի: Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի եւ 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ: iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսըլ է: Օգտատերը կկարողանա սմարթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել: Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի: ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար:

Last Updated on Thursday, 13 September 2012 03:13

Hits: 1455

Read more: Apple-ը ներկայացրել է iPhone 5 սմարթֆոնը

Citigroup-ը իր բաժնետերերին կփոխհատուցի շուրջ 600 մլն դոլար

city 4Citigroup բանկը որոշել է իր բաժնետերերին փոխհատուցել շուրջ 600 մլն դոլար եւ դրա շնորհիվ փակել բանկի դեմ հարուցված դատական գործը: Citigroup-ի բաժնետերերը բանկին մեղադրում են ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրած վնասների իրական մասշտաբները թաքցնելու մեջ: 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Citigroup բանկի ապահոված զուտ շահույթը նվազել է 12 տոկոսով եւ կազմել 2,95 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բանկի հասույթը կազմել է 18,6 մլրդ դոլար: Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի շուրջ 100 երկրներում: Citigroup-ը մեծ հեղինակություն ունի ԱՄՆ ֆինասական համակարգում եւ բանկային հատվածում:

Ռեկորդային գործարքներ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ

amccc 52012 թվականի առաջին ութ ամսում Չինաստանի ընկերություններն ԱՄՆ-ի միաձուլումների եւ կլանումների շուկայում կնքել են 7,8 միլիարդ դոլարի գործարքներ: Գործարքների ծավալը դարձել է ռեկորդային ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Կլանումների շուկայում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ խոշորագույն գործարքը դարձել է Dalian Wanda կորպորացիայի կողմից ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցերից մեկի՝ AMC Entertainment-ի գնումը: Ներդրումների գումարը կազմել է 2,6 միլիարդ դոլար: Ինչպես պարզաբանել են Credit Suisse-ում, Չինաստանն արտասահմանում փող է ներդնում էներգետիկական նախագծերում, քանի որ դժվարություններ է կրում նավթի եւ գազի պակասությունից: Նշենք, որ Շվեյցարիայի այս բանկը խորհրդատվություններ է տալիս ԱՄՆ-ում չինացի ներդրողների ավելի քան կեսին:  

ԱՄՆ-ը Deutsche Bank-ին կասկածում է

Bannk 8 Ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմինը ԱՄՆ տարածքում սկսել է ստուգել Deutsche Bank-ի գործունեությունը` կասկածելով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ: Կասկածներ կան, որ Deutsche Bank-ը մինչեւ 2008 թ-ը Իրանի գործընկերների հանձնարարությամբ ֆինանսական գործողություններ է իրականացրել ԱՄՆ տարածքում: Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, սակայն հաղորդել է, որ 2007 թ-ին Deutsche Bank-ը որոշել է հրաժարվել Իրանում, Սուդանում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում գործընկերների հետ համագործակցությունից: Ներկայումս նմանատիպ կասկածանքով ստուգումներ են իրականացվում եւս հինգ եվրոպական խոշոր բանկերում` ABN Amro-ում, Barclays-ում, Credit Suisse-ում, Lloyds-ում եւ ING-ում:

Last Updated on Tuesday, 21 August 2012 03:59

Hits: 1537

Read more: ԱՄՆ-ը Deutsche Bank-ին կասկածում է

ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու փլուզմանը

eurrr 5ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու անկմանը եւ փորձում են պաշտպանել իրենց ներդրումները ԵՄ-ում: -Ուոլ Սթրիթի բանկերը պատրաստվում են մի խումբ երկրների՝ եվրոգոտուց դուրս գալուն,- գրում է . Financial Times-ը եւ հավելում. -Այդ պատճառով նրանք կրճատում են վարկային գործարքների ծավալները եվրոգոտում, ինչպես նաեւ փորձում են պաշտպանել իրենց այն տարբերակներից, որոնց դեպքում իրենք ստիպված կլինեն իրենց տրամադրված վարկը հետ ստանալ դրահմայով կամ պեսոյով: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ բանկերն այժմ փորձում են եվրոպական ընկերությունների հետ վարկային պայմանագրերը տեղափոխել բրիտանական ֆինանսական օրենսդրության տակ, ինչը նրանց հնարավորություն կտա եվրոգոտու փլուզման դեպքում ավելի հուսալի կերպով պաշտպանել իրենց ներդրումները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version