A+ A A-
21-09-2012

aalines 3American Airlines ավիաընկերությունը 11 հազ աշխատակիցների զգուշացրել է աշխատանքից ազատման մասին: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Բրյուս Հիքսը հայտնել է, որ աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն, որը պահանջում է նախապես զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կարող են կրճատվել: Փետրվարին ընկերությունը հայտարարել էր 14 հազ աշխատակցի կրճատման մասին: Ընկերությունը մտադիր է արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռացնել կրճատման համար նախատեսված աշխատակիցների 40 տոկոսին՝ 4400 հոգու: Ընկերությունը ծրագրում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չվերթների թվաքանակը 1-2%-ով կրճատել: American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիան 2011 թ. նոյեմբերից սնանկ է ճանաչվել: Այս տարվա սեպտեմբերին American Airlines-ը եւ US Airways-ը հայտարարել են միաձուլման բանակցությունների մասին: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ գործարքին կարող է մասնակցել նաեւ British Airways –ի սեփականատեր International Airlines Group-ը, որը նախատեսում է գնել American Airlines-ի մասնաբաժինը:  

Read more: American Airlines-ը կրճատում է աշխատողներին

21-09-2012

jobless 4Գործազրկության նպաստ ստանալու համար դիմումների թիվը անցած շաբաթ նվազել է 3 հազարով՝ դառնալով 382 հազար: Այդպիսի թվեր է ներկայացվում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը իր ներկայացրած հաշվետվությունում: Համաձայն նախնական կանխատեսումների՝ մեկ շաբաթ առաջ դիմումների թիվը կազմել է 385 հազար ու ոչ թե 382 հազար, ինչպես ավելի վաղ էր հաղորդվում: Bloomberg-ի հարցախույզին մասնակցած փորձագետները ակնկալում էին սեպտեմբերի 15-ին դիմումների մինչեւ 7 հազարով կրճատում՝ 375 հազար: Ամերիկացիների թիվը, որոնք շարունակում են գործազրկության նպաստ ստանալ, սեպտեմբերի 8-ից 15-ը կրճատվել է 32 հազարով՝ մինչեւ 3 միլիոն 272 հազար մարդ՝ նախորդ շաբաթվա 3 միլիոն 304 հազար մարդու դիմաց: 

Read more: ԱՄՆ-ում նվազել են գործազրկության նպաստի դիմումները

21-09-2012

gates 3 Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2012 թվականի Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ցուցակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվել է 66 մլրդ դոլար: Նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը եւ Լերի էլիսընը, որոնց կարողությունները գնահատվում են 46 եւ 41 մլրդ դոլար համապատասխանաբար: Հայտնի ռեժիսոր Սթիվըն Սփիլբըրգը զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը`3.2 մլրդ դոլար կարողությունով: Forbes-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաեւ հայազգի մեծահարուստ Քըրք Քրքորյանը: 95-ամյա Քըրք Քրքորյանը զբաղեցրել է 142-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար:

Read more: ԱՄՆ ամենահարուստ մարդը Բիլլ Գեյթսն է

19-09-2012

apple 4Apple ընկերության բաժնետոմսերը NASDAQ էլեկտրոնային աճուրդում սեպտեմբերի 17-ին անցել են 700 դոլարի սահմանագիծը: Աճուրդի սկսվելուց 52 ժամ անց բաժնետոմսերը հասել են 701,79 դոլար արժեքի: Apple-ի մեկ բաժնետոմսի համար աճուրդի փակմանն առաջարկել են 699 ամբողջ 78 դոլար` 1,23% ավելի, քան մեկ օր առաջ, ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 656 միլիոն դոլար: Ներդրողների դրական տրամադրվածությանը նպաստել են Apple -ի նոր iPhone 5 սմարթֆոնի նախնական պատվերների վերաբերյալ տվյալները: Ըստ ընկերության տվյալների` 2 միլիոն նախնական պատվեր է ձեւակերպվել սեպտեմբերի 14-ից սկսած: Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարում Apple-ի բաժնետոմսերը կհասնեն 750-ից մինչեւ 1000 դոլար:  

Read more: Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է

18-09-2012

pmorg 4ԱՄՆ խոշոր բանկերից մեկը`JP Morgan Chase-ը կասկածվում է փողերի լվացման մեջ: Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են այդ ֆինանսական հաստատության ստուգումները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության անկախ բաժնի եւ դրամային շրջանառության հարցերով վերահսկողության վարչության կողմից հետաքննություն է իրականացվում: Բանկի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: Հայտնի է, որ տվյալ պահին  ստուգվում են  ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված բանկային միաջառումները: Հայտնվում է, որ առաջիկայում չի բացառվում, որ  հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որին եւս կասկածում են նմանատիպ խախտումների մեջ:

Read more: JP Morgan Chase-ին մեղադրում են

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

News Archive(Economy)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel