amga.tv

Switch to desktop Register Login

Disney ստուդիան հայտարարել է Lucasfilm-ը գնելու մասին

lukas 7Disney ստուդիան հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկըսի Lucasfilm կինոընկերությունը 4,05 միլիարդ դոլարով գնելու մասին, կինոընկերություն, որը թողարկել է լեգենդար Աստղային պատերազմները: Եկել է Աստղային պատերազմները  կինեմատոգրաֆիստների նոր սերնդին հանձնելու ժամանակը,- հայտարարել է ռեժիսորը՝ մեկնաբանելով գործարքը: BBC-ի փոխանցմամբ, գումարի կեսը Disney-ն կվճարի կանխիկ դրամով, իսկ երկրորդ մասի հատուցման համար կթողարկի շուրջ 40 միլիոն բաժնետոմս: Լուկասը Lucasfilm կինոընկերությունը հիմնել է 1971 թվականին: Վերջինիս առանձնակի համբավ են բերել Ինդիանա Ջոնզի մասին պատումը եւ Աստղային պատերազմներ կինովիպերգությունը:

Հետախուզության ֆինանսավորումը կրճատվել է

 

pokito 52012 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները հետախուզական գործունեության վրա 700 միլիոն դոլարով պակաս են ծախսել, քան մեկ տարի առաջ՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կրճատելով հետախուզության ծախսերը: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպըրի խոսքով՝ 2012 թվականին ռազմական եւ քաղաքացիական հետախուզության համար Միացյալ Նահանգների ընդհանուր ծախսերը կազմել են 75,4 միլիարդ դոլար: Այս գումարից 53,9 միլիարդը ծախսվել է ազգային հետախուզության այն ծրագրի ֆինանսավորման համար, որը նախատեսում է միջոցների տրամադրում CIA-ի, Ազգային անվտանգության գործակալության եւ այլ գերատեսչությունների կարիքների համար, որոնք մասնակցում են հետախուզական գործունեությանըԸստ փորձագետներիԱզգային հետախուզության՝ 2012 ֆինանսական տարվա բյուջեն 700 միլիոնով պակաս է ստացվել 2011թ. համեմատ:

Last Updated on Thursday, 01 November 2012 02:41

Hits: 4510

Read more: Հետախուզության ֆինանսավորումը կրճատվել է

ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել 16 բանկերի դեմ

rabo 4ԱՄՆ իշխանությունները LIBOR միջբանկային վարկավորման գործակիցները շահարկելու գործով հետաքննության շրջանակներում կստուգեն եւս 9 բանկ: The Wall Street Journal-ի աղբյուրների փոխանցմամբ, Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմընը Կաննեկտիկըտի իր գործընկեր Ջորջ Ջեփսընի հետ օգոստոս-սեպտեմբերին ծանուցում են ուղարկել շվեյցարական Credit Suisse-ին, բրիտանական Lloyds Banking Group-ին, ամերիկյան Bank of America-ին, ճապոնական Bank of Tokyo Mitsubishi-ին եւ Norinchukin Bank-ին, հոլանդական Rabobank Groep-ին, կանադական Royal Bank of Canada-ին, ֆրանսիական Societe Generale-ին եւ գերմանական WestLB-ին

Այս տարվա օգոստոսի կեսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իրավապահ մարմինները որոշել են լսել 7 բանկերի ներկայացուցչներին: Այսպիսով, հետաքննության մեջ ներառված են արդեն 16 բանկեր: Մանրամասն հետաքննություն տարվում է նաեւ այլ նահանգներում, մասնավորապես՝ Ֆլորդիդայում եւ Մասաչուսեթսում

Բջջային օպերատորներն ընդդեմ պլաստիկե քարտերի

isis 5Ամերիկյան բջջային օպերատորները մտադիր են ստիպել քաղաքացիներին հրաժարվել պլաստիկե քարտերից՝ հօգուտ բջջայինների: Այս շաբաթվանից սկսած կգործի բջջային Isis ծառայությունը: Համակարգը թույլ կտա կատարել գնումներ հատուկ չիպի ու ծրագրային ապահովման օգնությամբ, որը կտեղադրվի օգտատիրոջ բջջայինում: Գործարքի իրականացման համար բավարար է խոսափողը միայն մոտեցնել վճարային տերմինալին: Ներկայում ծառայությանն աջակցելու մասին հայտարարել են American Express-ը, Visa-ն, MasterCard-ը, Discover-ը: Վճարային այդ համակարգերի քարտերը հնարավոր է միացնել Isis-ին, ինչից հետո բջջային «քսակի» միջոցով հնարավոր է վճարումներ կատարել առեւտրային ցանցերում: JP Morgan Chase, Capital One Financial Corp., Barclays բանկերը նույնպես աջակցում են Isis-ին:

ԱՄՆ-ում 2012թ սնանկացած բանկերի թիվը հասել է 46-ի

banks 8Անցնող տարին բարեհաջող չէր ամերիկյան բանկերի համար: ԱՄՆ կարգավորող մարմինը Ֆլորիդա նահանգում փակել է 2, Միզուրիում՝ 1 բանկ: Associated Press-ի փոխանցմամբ, այսպիսով, 2012թ ԱՄՆ-ում սնանկացած բանկերի թիվը հասավ 46-ի: Դեպոզիտների ապահովագրման ամերիկյան կորպորացիան Ֆլորիդայում փակել է GulfSouth Private Bank-ը, որն ունի ակտիվներով 159.1 մլն դոլար եւ 151.1 մլն դեպոզիտով, ինչպես նաեւ First East Side Savings Bank-ը, որն ուներ 67.2 մլն դոլար ակտիվներով եւ 65.9 մլն դեպոզիտով: Բացի այս, նման ճակատագրի է արժանացել նաեւ Միզուրի նահանգի Excel Bank-ը իր 200.6 մլն դոլար ակտիվներով ու 187.4 մլն դոլար դեպոզիտներով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version