amga.tv

Switch to desktop Register Login

Հետաքննություն է սկսվել ամերիկյան ընկերությունների դեմ

taxx 5Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ամերիկյան ընկերություններին կասկածում է հարկերից խուսփելու մեջ եւ հետաքննություն է սկսել: Starbucks սրճարանների ցանցի, Amazon օնլայն-խանութների եւ Google ինտերնետային հսկայի բրիտանական ստարաբաժանումները հրավիրվել են զրույցի բյուջետային միջոցների ծախսումեը վերահսկող խորհրդարանական հանձնաժողով: Բրիտանացի պատգամավորները կարծում են, թե այդ ընկերությունները չափազանց ցածր հարկեր են վճարել բրիտանական գանձարան: Մասնավորապես Starbucks-ը երեք տարվա ընթացքում եկամտահարկ չի վճարել, իսկ, օրինակ, Amazon-ը օպտիմալացնում է հարկերը, քանի որ նրա եվրոպական կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: Ընկերությունը խոստովանել է, որ Ֆրանսիայի իշխանությունները եւս հարկային խնդիրներ ունեն իրենց հետ:  

Fitch-ը նախազգուշացնում է

fitch 8ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին իսկ ժամերին Բարաք Օբամայի առջեւ արտակարգ խնդիր է ծառացել` թույլ չտալ երկրի վարկային վարկանիշն ընկնի: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նախազգուշացրել է Fitch գործակալությունը: Օբաման ֆիսկալային մեղրամիսի ժամանակ չունի, որն ավանդաբար ունենում են ԱՄՆ վերընտրված նախագահները առաջին մի քանի ամիսների ընթացքում,- նշել է Fitch-ի լոնդոնյան ստորաբաժանումը: Միացյալ Նահանգների վարկային հեռանկարն, ըստ Fitch գործակալության վերլուծաբանների, այսօրվա դրությամբ բացասական է:  

Last Updated on Friday, 09 November 2012 02:02

Hits: 1775

Read more: Fitch-ը նախազգուշացնում է

Սենդիից տուժածներին օգնելու համերգը 23 մլն է հավաքել

redc 5NBC հեռուստաընկերության կազմակերպած բարեգործական Սենդի փոթորիկ. միավորվում ենք կարգախոսով համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել Կարմիր Խաչի հիմնադրամի համար, հավաքել է 23 մլն դոլար: Հիմնադրամը համակարգում է փոթորիկից տուժած միլիոնավոր մարդկանց օգնությունը, ներառյալ ժամանակավոր բնակության վայրի, սննդի, բժշկական եւ հոգեբանական օգնության տրամադրում։ Համերգը հեռարձակվել է ուղիղ եթերում ԱՄՆ խոշորագույն հեռուստաընկերությունների կողմից։ -Մենք անչափ շնորհակալ ենք եւ զգացված տուժածներին նկատմամբ աջակցության ցուցաբերմամբ։ Հավաքվել է 23 մլն դոլար, եւ այս արտառոց արդյունքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են քաղաքացիները միավորվել դժբախտության ժամանակ,- ասել է Կարմիր Խաչի մարքեթինգի բաժնի ղեկավար Պեգի Դաերը։ Համերգին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպես Ջան Բոն Ջովին, Քրիստինա Ագիլերան, Բիլի Ջոելը, Սթինգը եւ այլ աստղեր: 

Barclays բանկի դեմ հետաքննություն է սկսվել

berk 4 ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու բրիտանական Barclays բանկի եւ երրորդ կողմի միջեւ կոռուպցիայի փաստերը, որոնք թույլ են տվել բանկին ստանալ կամ պահպանել բիզնեսն արտերկրում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկայն հակամենաշնորհային մարմինները Barclays-ին կասկածում են ԱՄՆ-ում 2006-2008 թվականներին էլեկտրաէներգիայի գների խարդախության մեջ, տուգանքի մասին որոշումը կարող է կայացվել առաջիկայում: Տեղեկատվությունը հայտնվել է բանկի՝ երրորդ եռամսյակի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ: Վերջին տարում Barclays-ի շուրջ բազմիցս սկանդալներ են ծագել, որոնցից ամենածանրը վերաբերում էր Բրիտանիայում եւ դրա սահմաններից դուրս միջբանկային վարկավորման դրույքների վրա խարդախություններ անելուն: Դրանում ներգրավված են եղել տասնյակ միջազգային բանկեր, արդյունքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները ֆինանսական հատվածի լայնածավալ բարեփոխումներ էին նախաձեռնել:

Last Updated on Thursday, 01 November 2012 02:56

Hits: 1740

Read more: Barclays բանկի դեմ հետաքննություն է սկսվել

Disney ստուդիան հայտարարել է Lucasfilm-ը գնելու մասին

lukas 7Disney ստուդիան հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկըսի Lucasfilm կինոընկերությունը 4,05 միլիարդ դոլարով գնելու մասին, կինոընկերություն, որը թողարկել է լեգենդար Աստղային պատերազմները: Եկել է Աստղային պատերազմները  կինեմատոգրաֆիստների նոր սերնդին հանձնելու ժամանակը,- հայտարարել է ռեժիսորը՝ մեկնաբանելով գործարքը: BBC-ի փոխանցմամբ, գումարի կեսը Disney-ն կվճարի կանխիկ դրամով, իսկ երկրորդ մասի հատուցման համար կթողարկի շուրջ 40 միլիոն բաժնետոմս: Լուկասը Lucasfilm կինոընկերությունը հիմնել է 1971 թվականին: Վերջինիս առանձնակի համբավ են բերել Ինդիանա Ջոնզի մասին պատումը եւ Աստղային պատերազմներ կինովիպերգությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version