amga.tv

Switch to desktop Register Login

Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել ԱՄՆ-ին

lagg 5Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծում տալ ֆինանսական խզման խնդրին, քանի որ ներկայումս ԱՄՆ տնտեսության համար առավել վտանգավոր են ներքին գործոնները եւ, հատկապես, ֆինանսական խզումը, քան արտաքին գործոնները, մասնավորապես, Եվրոգոտու պարտքային խնդիրները կամ Չինաստանի տնտեսությունում առկա անհավասարակշռությունները: Նշենք, որ ֆիսկալ խզումն այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը եւ հարկային դրույքաչափերի բարձրացումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական ֆիսկալ խզման պարագայում 2013թ. առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր. ընդհանուր վնասը կարող է գերազանցել 600 մլրդ դոլարը:

Գործազրկությունը նվազել է

hire 8 Միացյալ Նահանգների տնտեսությունում աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով, ինչի մասին վկայում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները: Ընդ որում՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է՝ հոկտեմբերի 7.9 տոկոսից հասնելով 7.7 տոկոսի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2008թ. դեկտեմբերից մինչ այժմ։ Երկրի համախառն ներքին արդյունքըն 2012-ի երրորդ եռամսյակում աճել է 2,7 տոկոսով, նախորդ երկուսի 2-ական տոկոսի համեմատ։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նոյեմբեր ամսվա համար կանխատեսել էին աշխատատեղերի ավելացում 85 հազարով, եւ չէին ակնկալում գործազրկության մակարդակի փոփոխություն։ Ըստ վերանայված տվյալների՝ աշխատատեղերի թվի աճը հոկտեմբերին կազմել է 138 հազար, այլ ոչ 171 հազար, ինչպես վաղ էր հաղորդվում:

Last Updated on Saturday, 08 December 2012 03:19

Hits: 1610

Read more: Գործազրկությունը նվազել է

Նախագահական արշավն արժեցել է 2 մլրդ դոլար

ell 9ԱՄՆ-ում 2012-ի նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրությունների ծախսերը կազմել են 2 միլիարդ դոլարը, ինչը ռեկորդային է երկրի քաղաքական պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, միջոցները, որոնք ծախսվել են Միթ Ռaմնիի գլխավորությամբ հանրապետական կուսակցության նախընտրական արշավի վրա, գերազանցել են մեկ միլիարդ դոլարը, գրեթե նույնքան էլ արժեցել է դեմոկրատ Օբամայի արշավը: Քաղաքական գործողությունների կոմիտեի տվյալներով՝ լրատվամիջոցներում գովազդը երկու թեկնածուներին էլ արժեցել է ավելի քան 500 մլն դոլար: Երկու թեկնածուներն էլ վարձել էին կազմակերպիչների ամբողջ բանակներ՝ նախընտրական միջոցառումների անցկացման համար, բացի այդ՝ թեկնածուներն իրենց կողմն էին գրավել նաեւ հարուստ քաղաքացիներին: Ի դեպմ հանրապետական կուսակցության կողմնակիցներից մեկը՝ Շելդըն Ադելսընը, որը Լաս Վեգըսում խաղատան սեփականատեր է, իր կնոջ հետ Ռամանիի քարոզարշավին նվիրաբերել է 95 մլն դոլար:  

Last Updated on Saturday, 08 December 2012 02:39

Hits: 1432

Read more: Նախագահական արշավն արժեցել է 2 մլրդ դոլար

Գործադուլ Լոս Անջելեսի նավահանգստում

gorts 5Այսօր աշխատակիցների գործադուլը կաթվածահար է արել Լոս Անջելեսի նավահանգստի տերմինալներից մեկի աշխատանքը: Այդ մասին հայտնել է նավահանգստի տնօրեն Ջերալդին Կացը: Այդ պատճառով Լոս Անջելես բեռնարկղեր տեղափոխող նավերը ստիպված են եղել ուղեւորվել Կալիֆոռնիայի այլ նավահանգիստներ: United Press International-ի փոխանցմամբ, ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային դաշնային ծառայությունը իշխանություններին կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել նավահանգստի աշխատակիցների ու նրանց գործատուների միջեւ կոնֆլիկտը հարթելու համար: Լոս Անջելեսի նավահանգիստը աշխարհի 7-րդ խոշորագույն ծովային նավահանգիստն է:

Last Updated on Saturday, 01 December 2012 02:05

Hits: 1558

Read more: Գործադուլ Լոս Անջելեսի նավահանգստում

Սպիտակ տունը տնտեսական զեկույց է հրապարակել

tax 5ԱՄՆ Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասին պատկանող ընտանիքներից հարկման դրույքաչափը Կոնգրեսի կողմից բարձրացնելու դեպքում, 2013թ. սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով: Զեկույցը ներկայացրել է Սպիտան տան տնտեսական խորհրդական Ալըն Կրյուգըրը: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի եւ Տնտեսական խորհրդականների խորհրդի կողմից հրապարակված զեկույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջին փորձերից է՝ խրախուսելու օրենսդիրներին երկարացնել տարեկան 250 հազար դոլարից պակաս գումար վաստակող ընտանիքներին տրվող հարկային արտոնությունները եւ սահմանել մի հարկադրույք՝ ապահովելու համար, որ հարուստները վճարեն հարկային օրենսդրությամբ նախատեսված գումարները: Զեկույցի համաձայն, միջին դասի հարկերի բարձրացումը թույլատրելու եւ Այլընտրանքային նվազագույն հարկին վերաբերող օրենսդրությունում առկա թերությունները չվերացնելու դեպքում 2013 թվականին Միացյալ Նահանգներում սպառողների իրական ծախսերը կարող են նվազել 1,7 տոկոսով: -Միջին դասի հարկադրույքի կտրուկ բարձրացման եւ դրա արդյունքում սպառման նվազումը կարող է 1,4 տոկոսով նվազեցնել իրական ՀՆԱ-ի աճը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված գնահատականներին, - ասված է զեկույցում: Խորհրդի գնահատականով, հարկման ավելացման հետեւանքով սպառողների ծախսերը գալիք տարի կկրճատվեն մոտ 200 միլիարդ դոլարով: Սպառման նման նվազումը մեծ վնաս կհասցնի մանրածախ առեւտրին, որտեղ, ըստ զեկույցի, 2009թ. հունիսին ԱՄՆ-ում տնտեսական անկման ավարտից հետո աշխատատեղերի աճը կազմել է 9 տոկոս:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version