A+ A A-
15-02-2013

toato 5 Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway եւ 3G Capital ընկերությունները գնում են (Հայնց) Heinz սննդային ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել է 28 մլրդ դոլար ու հանդիսանում է սննդի ոլորտում ամենախոշոր գնումը: Heinz բրենդային ապրանքանիշն ամենահայտնիներից մեկն է ու բարձր վարկանիշ ունի: -Սա մեզ համար պատմական իրադարձություն է ու միաժամանակ մեծ հաջողություն է մեր բաժնետերերի համար,- նշել է Heinz ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Ջանսընը: Ի դեպ, ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Heinz-ի ամեն բաժնետեր իր մեկ բաժնետոմսի համար կստանա 72,50 դոլար գումար Բաֆֆեթի Berkshire Hathaway եւ 3G ընկերությունների կողմից: Այս իրադարձության ֆոնի ներքո Heinz-ի ակցիաները համաշխարհային շուկայում աճել են 19,2 տոկոսով: Սա 20 տոկոսով ավելի է նախօրեին բորսայի փակման ժամանակ բաժնետոմսերի գնից։ Berkshire Hathaway-ի հայտարարությունն այն մասին, որ սա երբեւէ եղած ամենախոշոր գործարքն է սննդարդյունաբերության ոլորտում: Heinz-ի արտադրանքը քյեչըփի շուկայում զբաղեցնում է գրեթե 50 տոկոսը:  

Read more: Հայնց-ը վաճառվում է 28 մլրդ դոլարով

15-02-2013

chys 4Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը հայտնել է, որ հետ է կանչելու ավելի քան 370 հազար ավտոմեքենա: Reuters գործակալության փոխանցմամբ: Ենթադրաբար, հետ կկանչվեն 2009-2012 թթ. արտադրության Dodge Ram 1500 եւ Dodge Dacota մոդելները, նաեւ 2009-ին թողարկված Dodge Durango եւ Chrysler Aspen ավտոմեքենաները: ԱՄՆ-ում հետ կկանչվի մոտ 278 հազար ավտոմեքենա, Կանադայում՝ 23 հազար, Մեքսիկայում՝ 4 հազար: Պատճառն ավտոմեքենաների հետեւի կամրջի ամրակի թերությունն է, որի պատճառով երթեւեկության ընթացքում կարող են արգելափակվել անիվները: Chrysler-ը հայտնել է 15 գրանցված դեպքի մասին: Բարեբախտաբար, դրանցից ոչ մեկի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:  

Read more: Chrysler-ը մեքենաներ է հետ կանչում

12-01-2013

npast 5Մինչեւ հունվարի հինգն ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների թիվն աճել է մինչեւ 371 հազարի։ Ասպիսի տվյալներ է ներկայացրել աշխատանքի նախարարությունը։ Վերլուծաբանները կանխատեսել էին 365 հազար դիմում: Համաձայն վերանայված տվյալների՝ նախորդ շաբաթվա տվյալներով՝ 367 հազար դիմում է եղել, ոչ թե 372 հազար, ինպես հաղորդվել էր։ Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված մասնագետները ակնկալել են մեկ շաբաթում 7 հազար հայտի նվազում՝ հայտարարված 365 հազար-ից: Գործազրկության համար նպաստ ստացող ամերիկացիների թիվը դեկտեմբրի 29-ից հետո, մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 127 հազար-ով եւ կազմել է 3միլիոն 109 հազար մարդ։  

Read more: Նպաստառուների թիվն աճել է

09-01-2013

vegas 62012-ին Լաս Վեգասն ընդունել է 40 մլն զբոսաշրջիկ՝ արդարացնելով կանխատեսումները: 2011-ին այստեղ այցելել է 38.9 մլն հյուր, ինչը 4.3 տոկոսով գերազանցում է 2010-ի նույն ցուցանիշը: Նախորդ ռեկորդը՝ 39.2 մլն մարդ, գրանցվել էր 2007-ին, սակայն 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո քաղաքում զբոսաշրջիկների թվի նվազում էր արձանագրվում: Վարչությունը նշում է, որ զբոսաշրջիկների հոսքի ներկայիս մեծացումը մի քանի գործոնների հետ է կապված. օրինակ՝ ԱՄՆ-ի հյուրերի ընդհանուր թվի ավելացում: Լաս Վեգասը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, այնտեղ շատերն են այցելում: Քաղաքը նաեւ փորձում է ավելի շատ ժամանցային միջոցառումներ կազմակերպել, բացել ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է փող ծախսել: Այսպես, նախորդ տարի Լաս Վեգասում բացվել է աշխարհի ամենանորաձեւ խոհարարներից մեկի՝ Գորդըն Ռեմսիի ռեստորանը: Հյուրանոցային տեղերի քանակն առաժմ նույնն է մնում՝ մոտ 150,000 համար:

Read more: Լաս-Վեգըսի զբոսաշրջիկների թիվն ավելացել է

27-12-2012

trr 4Չինաստանում դեկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին: Պեկին-Գուանչժոու արագընթաց երկաթուղու գործարկումը նվիրված էր չին առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան հերթական տարեդարձին: Պեկինը երկրի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթգծի երկարությունը 2298 կիլոմետր է: Ժամում 300 կիլոմետր միջին արագությամբ շարժվող գնացքը այդ հեռավորությունը հաղթահարում է մոտավորապես ութ ժամում` կատարելով 35 կանգառ: Արագընթաց գնացքի գործարկումից առաջ Պոկինից Գուանչժոու ուղեւորությունը տեւում էր շուրջ 22 ժամ: Արագընթաց երկաթուղիների ցանցի զարգացումը համարվում է Չինաստանի կառավարության ամենագլխավոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Ծրագրվում է, որ մինչեւ 2020 թվականը երկրում կկառուցվեն 16 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղիներ: 

Read more: Աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

News Archive(Economy)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel