amga.tv

Switch to desktop Register Login

Հայաստանը ցանկանում է լքել երկրի բնակչության 40 %-ը

gnum 5Սոցիոլոգիական Gallup ընկերությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում՝ պարզելու, թե այդ երկրների բնակչությունը որքանով է հակված արտագաղթի: Հարցումն անցկացվել է 2011-2012 թթ. ընթացքում եւ այսօր հրապարակվել են արդյունքները: Պարզվում է, որ առաջատարը Հայաստանն է: -Եթե ձեզ հնարավորություն ընձեռվեր, այլ երկրում բնակության կմեկնեի՞ք- հարցին Հայաստանի՝ 15 տարեկանից բարձր բնակչության 40 տոկոսը դրական պատասխան է տվել: Երկրորդ տեղում Մոլդովան է` 32 տոկոսով, իսկ երրորդը Ուկրաինան` 21 տոկոս: Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկանում են լքել այդ երկրների բնակչության 14 տոկոսը, իսկ վերջին տեղում Ուզբեկստանն է` 5 տոկոսով:

ԱՄՆ-ը ապրիլի 10-ին կներկայացնի 2014-ի բյուջեի նախագիծը


budge 7Նախագահ Օբամայի վարչակազմը ապրիլի 10-ին կներկայացնի 2014 թվականի երկրի բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջաշ էռնեստը: Բյուջեն Կոնգրես մտցնելու ամսաթիվը եղել է վերջին երկու ամիսների գլխավոր ինտրիգը: Սովորաբար բյուջեն ներկայացվում է փետրվարի առաջին երկուշաբթի, սակայն այս տարի դա ձգձգվել է, որի պատճառը սեկուեստրի շուրջ վարչակազմի եւ Կոնգրեսի վեճերն են, որոնք ձգվում են անցած տարվա աշնանից: Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ բյուջեն կհրապարակի ապրիլի 8-ին հաջորդող շաբաթվա ընթացքում: 2013 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսերի հատվածը կազմում է շուրջ 3.8 տրիլիոն դոլար՝ 1 տրիլիոն դեֆիցիտի պայմաններում: 2012-ի բյուջեն ծրագրվել էր 3.73 տրիլիոն դոլարի չափով՝ կրկին նույնքան դեֆիցիտի պայմաններում: ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին:

Google-ին տուգանել են

googl 4Google ընկերությունն ընդունել է, որ Street View նախագծի իրականացման շրջանակներում իր աշխատակիցները ներխուժել են օգտատերերի անձնական կյանք: Հայտնի է դարձել, որ 2008-2010թթ. ընթացքում քաղաքային փողոցների եւ ամբողջ աշխարհում ճանապարհների նկարահանման ընթացքում Google-ի սարքավորումներն ավտոմատ կերպով ներբեռնել են համակարգչի տերերի վերաբերյալ անձնական տեղեկություններ՝ մասնավորապես գաղտնաբառեր, էլեկտրոնային նամակներ, որոնց Wi-Fi ցանցը պաշտպանված չի եղել։ Ամերիկացիների անձնական կյանք ներխուժելու հարցով Google-ի դեմ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի 38 նահանգ։ Այժմը ընկերությունը պարտավոր է 7 մլն դոլարի չափով տուգանք վճարել։  

Last Updated on Thursday, 14 March 2013 14:39

Hits: 1406

Read more: Google-ին տուգանել են

ԱՄՆ տնտեսությունը չափավոր զարգանում է

dph 8ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է չափավոր տեմպերով: Այս մասին է վկայում Դաշնային պահուստային համակարգի հրապարակած զեկույցը: ԴՊՀ հետազոտությունը վերաբերում է 2013-ի առաջին երկու ամիսների տվյալներին: Այդ հատվածում տնտեսական աճի տեմպերը եղել են աննշան, սակայն շոշափելի՝ բանկային 12 տարածաշրջաններից 10-ում, որոնց երկիրը բաժանված է պահուստային համակարգի սխեմայում: Բացառություն են կազմել միայն Բոստոնի եւ Չիկագոյի շրջանները, որոնք իրենց մեջ ներառում են ընդհանուր առմամբ 11 նահանգ: Այնտեղ տնտեսությունը զարգացել է ավելի դանդաղ տեմպերով: Ինչպես սպասվում է՝ Չիկագոյի շրջանում տնտեսական ակտիվությունը կարող է բավական թույլ լինել առաջին 6 ամիսներին: Սակայն երկրորդ կիսամյակում, մասնագետների գնահատականներով, իրադրությունն այնտեղ պետք է փոխվի դեպի լավը: Ինչպես նշվում է զեկույցում, տարածաշրջանների մեծ մասում տարվա սկզբին նկատվում է սպառողական ծախսերի ընդլայնում:  

Հայնց-ը վաճառվում է 28 մլրդ դոլարով

toato 5 Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway եւ 3G Capital ընկերությունները գնում են (Հայնց) Heinz սննդային ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել է 28 մլրդ դոլար ու հանդիսանում է սննդի ոլորտում ամենախոշոր գնումը: Heinz բրենդային ապրանքանիշն ամենահայտնիներից մեկն է ու բարձր վարկանիշ ունի: -Սա մեզ համար պատմական իրադարձություն է ու միաժամանակ մեծ հաջողություն է մեր բաժնետերերի համար,- նշել է Heinz ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Ջանսընը: Ի դեպ, ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Heinz-ի ամեն բաժնետեր իր մեկ բաժնետոմսի համար կստանա 72,50 դոլար գումար Բաֆֆեթի Berkshire Hathaway եւ 3G ընկերությունների կողմից: Այս իրադարձության ֆոնի ներքո Heinz-ի ակցիաները համաշխարհային շուկայում աճել են 19,2 տոկոսով: Սա 20 տոկոսով ավելի է նախօրեին բորսայի փակման ժամանակ բաժնետոմսերի գնից։ Berkshire Hathaway-ի հայտարարությունն այն մասին, որ սա երբեւէ եղած ամենախոշոր գործարքն է սննդարդյունաբերության ոլորտում: Heinz-ի արտադրանքը քյեչըփի շուկայում զբաղեցնում է գրեթե 50 տոկոսը:  

Last Updated on Friday, 15 February 2013 15:56

Hits: 1435

Read more: Հայնց-ը վաճառվում է 28 մլրդ դոլարով

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version