A+ A A-
27-04-2013

colaps 82013 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքն, ըստ նախնական գնահատականների, տարեկան հաշվարկով, աճել է 2.5 տոկոսով: Այս մասին  են վկայում երկրի առեւտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները:

-Տնտեսությունը վերականգնվում է: Դա դանդաղ, սակայն շարունակական բնույթ ունի: Կենտրոնական Բանկը պահպանում է շատ ցածր տոկոսադրույքներ, այդ պատճառով էլ հաճախորդները կարող են գումար փոխառել՝ որեւէ բան գնելու համար: Բիզնեսի ներկայացուցիչները եւս կարող են նույն կերպ վարվել: Այսպիսով, ստեղծվում է արհեստական բարգավաճում, որը դեռեւս շարունակվում է: Հնարավոր է, կլինի անկման հերթական շրջանը, բայց այժմ իրավիճակը լավատեսության է տրամադրում,- նշել է Forcasts & Strategies-ի խմբագիր Մարկ Սքուսընսը:

Read more: Առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է 2.5 տոկոսով

20-04-2013

inqn 8ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության ծախսերի հարկադիր կրճատման պատճառով կարող են հետաձգվել ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններում չվերթները, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ Ատլանտայում՝ արդեն կիրակի օրվանից: Այս մասին հայտնել է վարչության ներկայացուցիչ Մայքլ Ուերտան՝ նշելով, որ ներկայիս ֆինանսական տարում իր գերատեսչությունը պետք է խնայի 637 մլն դոլար: Դա պետք է տեղի ունենա, մասնավորապես, վարչության 47 հազար աշխատակիցների աշխատաժամանակի կրճատման հաշվին՝ ներառյալ 15 հազար ավիադիսպետչերի: Երկու շաբաթը մեկ նրանք ստիպված կլինեն գնալ մեկօրյա չվարձատրվող արձակուրդի: Քանի որ ավիացիոն անվտանգության խիստ միջոցառումներին հարկ է հետեւել անգամ նման իրավիճակում, չվերթների ու վայրէջքների միջեւ դադարը կմեծանա, սակայն դա անխուսափելիորեն կհանգեցնի չվերթների հետաձգման: Դաշնային ավիացիոն վարչությունը հուսով է ավիադիսպետչերների հաշվին ծախսերը կրճատել 200 մլն դոլարով:  

Read more: Չվերթները կհետաձգվեն սեկուեստրի պատճառով

18-04-2013

old  9ԱՄՆ-ում ոսկու գները նվազել են 9 տոկոսով` իջնելով մեկ ունցիայի համար հոգեբանական 1400 դոլար նշագծից: Օրական նվազագույնն արձանագրվել է 1355 դոլարի սահմանում: Ոսկու գնանկումն ամենամեծ է սկսած 1983 թ.-ից: Պատմական առավելագույնի հետ համեմատած, որ հասել էր 2011թ., ոսկին վաճառվում է գրեթե 527 դոլարով պակաս գնով: Նվազման զգալի մասը բաժին է հասնում վերջին շաբաթներին, 2013թ. սկզբին ոսկին արժեր դեռ 1700 դոլար: Ոսկին ներդրողների համար խաղաղ հանգրվան է լինում արժութային եւ ֆոնդային շուկաներում անկայունության ժամանակ: 2000-ականների ընթացքում ոսկին ներդրողների կայուն պահանջնարկն է վայելել, ինչը թույլ է տվել մշտապես աճել: Ոսկու գնանկման ֆոնին կտրուկ նվազել են նաեւ ոսկի արդյունաբորղ ընկերությունների բաժնետոմսերը, ԱՄՆ-ում 15,1 տոկոսով նվազել են New Gold-ի եւ 13,92 տոկոսով` Kinross Gold Corporation-ի բաժնետոմսերի գները: Ընդհանուր առմամբ S&P 500 համաթիվը նվազել է 2,3 տոկոսով:  

Read more: Ոսկու գները նվազել են

16-04-2013

rub 4Ամերիկյան աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին համաշխարհային տնտեսության մասին հոդված է հրապարակել, որում նշել է, թե ԱՄՆ-ում մի քանի դրական տնտեսական միտումներ կան՝ բնակարանային շուկան վերականգնվում է; շերտաքարային գազի եւ նավթի արդյունահանումը կնվազեցնի էներգիայի վրա կատարվող ծախսերը եւ կբարձրացնի մրցունակությունը; նոր աշխատատեղեր են ստեղծվում: -Ասիայում աշխատուժի թանկացումը, ռոբոտոտեխնիկայի ի հայտ գալը եւ արտադրության ավտոմատացումն ընկած են արդյունաբերության վերածննդի հիմքում; իսկ քանակական մեղմման ագրեսիվ քաղաքականությունը օգնում է նաեւ տնտեսության իրական հատվածին եւ ֆինանսական շուկաներին,- նշել է նա եւ հավելել, թե ռիսկերը, սակայն, պահպանվում են: Գործազրկությունն ու տնային տնտեսությունների պարտքը նախկինի պես մեծ են, իսկ հարկերի բարձրացումից առաջացող ֆինանսական արգելակները եւ ծախսերի սահմանափակումները կհարվածեն տնտեսական աճին: Ընդհանուր առմամբ, զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում ԱՄՆ-ը հարաբերականորեն ամենալավ վիճակում է:

Read more: Նուրիել Ռուբինին տնտեսության մասին

16-04-2013

tttt 6Օբամաների ընտանիքի ընդհանուր եկամուտը 2012 թվականին նվազել է 172 հազար դոլարով՝ 2011-ի համեմատ: Սպիտակ Տան փոխանցմամբ, 2012-ին Բարաք եւ Միշել Օբամաները վաստակել են մոտ 608 հազար դոլար: Այդ գումարից նախագահի աշխատավարձը կազմել է 394,8 հազար դոլար, իսկ գրքերի վաճառքից, որոնց հեղինակն Օբաման է, ստացվել է 259 հազար դոլար: Իսկ ահա 2011 թվականին նախագահական զույգի եկամուտը կազմել է 780 հազար դոլար: Վերջին 4 տարիներին, ըստ հարկային հայտարարագրերի, Օբամաների եկամուտը կրճատվել է 9 անգամ. 2009 թվականին այն կազմել է 5,5 մլն դոլար: Սպիտակ Տան տվյալներով՝ 2012-ին Օբաման վճարել է ընդամենը 112 հազար դոլարի հարկ, եւս 150 հազար դոլար տրամադրել է բարեգործական նպատակներով: 2012-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը եւ նրա կինը վաստակել են 385 հազար դոլար, ինչը 6 հազար դոլարով ավելի է 2011-ի ցուցանիշից: Բայդընները մոտ 88 հազար դոլարի հարկ են վճարել:

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

News Archive(Economy)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel