amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ աշխատաշուկան համեստ աճ է արձանագրել


job 5Միացյալ Նահանգներում աշխատաշուկան սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցել է համեստ աճ՝ ավելացնելով ընդամենը 148 հազար աշխատատեղ: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: Վերլուծաբանները կանխատեսել էին գոնե 183 հազար աշխատատեղի ստեղծում: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն այնուամենայնիվ հասել է 2008 թվականի վերջից գրանցված ամենացածր մակարդակի եւ այժմ կազմում է 7,2 տոկոս, ինչը մեկ տասնորդական տոկոսով բարելավել է օգոստոս ամսին գրանցված ցուցանիշը: Վերլուծաբանների կանխատեսումներն ավելի հոռետեսական էին, նրանք կանխատեսում էին, որ ցուցանիշն առնվազն նույնն է մնալու: Աշխատանքի շուկայի համեստ աճի մասին տվյալները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգներում պետական որոշ ձեռնարկությունների գործունեության 16 օր տեւած դադարից առաջ տնտեսական աճը սկսել էր դանդաղել: Ըստ փորձագետների, պետական ձեռնարկությունների գործունեության մասնակի դադարեցումը դարձել էր երկրի տնտեսության կողմից կրած մոտ 24 միլիարդ դոլարի վնասների պատճառը: Միացյալ Նահանգներում 7,2 տոկոսի հասնող գործազրկության մակարդակն ընդհանուր առմամբ բավականին բարձր է ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով պատմական տվյալները, որոնց համաձայն ԱՄՆ-ում նորմալ է համարվում գործազրկության 5-ից 6 տոկոսի հասնող մակարդակը: Աշխատանքի նախարարության տվյալները հիմք են տալիս կարծելու, որ Դաշնային պահուստային համակարգը դեռ տեւական ժամանակ չի փոխի զրոյական տոկոսադրույքը:  

Last Updated on Thursday, 24 October 2013 00:24

Hits: 2011

Read more: ԱՄՆ աշխատաշուկան համեստ աճ է արձանագրել

McDonald’s-ի նորամուծությունը

saag 8McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի ղեկավարությունը Հյուսթընում արգելել է իր հաստատություններ այցելել գոտկատեղից ցածր տաբատներով: Նշենք, որ այս նորաձեւությունը տարածված է ԱՄՆ-ում, հատկապես աֆրոամերիկացի երիտասարդների շրջանումՆախկինում McDonald’s-ում չէր կարելի ճաշել ոտաբոբիկ կամ առանց վերնազգեստի: Հաստատություններից մեկի դռան վրա նույնիսկ գրված էր. -Չկան կոշիկներ, չկա վերնազգեստ՝ չկա սպասարկում: Իսկ այժմ հավելել են՝ -Այս ռետորանում չեն թույլատրվում ցածր տաբատներ, -Կա՛մ բարձր գոտիով տաբատներ, կա՛մ մի մտիր: -Հաճախորդների համար նախատեսված նշումներում ասված է, որ նրանք հետեւեն պատշաճ հագուկապին եւ հարգեն ուրիշներին: Ոչ ոք չի ցանկանում տեսնել ձեր ներքնազգեստը,- ասել է McDonald’s-ի մենեջերը:

Last Updated on Tuesday, 08 October 2013 11:18

Hits: 1738

Read more: McDonald’s-ի նորամուծությունը

Բյուջետային ճգնաժամը սպառնում է շարունակվել

cheg 5ԱՄՆ-ում այսպես կոչված կառավարության անջատումը սպառնում է շարունակվել մինչեւ հաջորդ շաբաթ: Բյուջետային ճգնաժամի չորրորդ օրը ոչնչով չի մոտեցրել Սպիտակ տան եւ հանրապետական կոնգրեսականների մոտեցումները: Վերջինները դեռ նախկինի պես պատրաստ չեն քվեարկել Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական ապահովագրության բարեփոխման օգտին: Նախագահն ու դեմոկրատները հրաժարվում են քննարկել հնարավոր զիջումները: Դժգոհությունը բուռն կերպով աճում է շարքային ամերիկացիների շրջանում, քաղաքական ուժերն ու հաստատությունները դեռ երբեք նման ցածր վարկանիշներ չեն ունեցել: Վաշինգթընի փողոցներում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում: -Քաղքական գործիչները նման են երեխաների, որոնք պարզում են, թե ումն է խաղալիքը,- ասել է անցորդներից մեկը: -Ես տեսնում եմ, որ Կոնգրեսն ի վիճակի չէ որոշում կայացնել:տարբեր կուսակցությունները չեն կարողանում միասին աշխատել: Դրա մեջ նոր բան չկա, բայց այժմ առավել քան ծանր է իրավիճակը,- նշել է մեկ ուրիշը: Բյուջետային ճգնաժամի ֆոնին Նյու Յորքի ֆոնդային բորսան օրն ավարտել է նվազմամբ, Դաու-Ջոնսի ինդեքսն ընկել է 0,9 տոկոսով: Ներդրողները սկսում են անհանգստություն ցուցաբերել ԱՄՆ պետպարտքի վերին շեմի պատճառով: Դրա բարձրացման մասին օրենքը պետք է ընդունվի մինչեւ հոկտեմբերի 17-ը, բայց եթե դեմոկրատներն ու հանրապետականները նախընտրեն անցել առճակատման, երկիրը սնանկ կհայտարարվի եւ կկանգնի աղետի առջեւ:  

Վստահությունը երկրի տնտեսության հանդեպ նվազել է

Eco 5Ամերիկացիների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ էականորեն նվազել է: Այս մասին ասվում է Gallup կենտրոնի հետազոտության մեջ: Վերլուծաբանները դա կապում են կառավարության փակման հետ: Տնտեսական վստահությունը նվազել է 5 կետով եւ արդեն հոկտեմբերի 2-ին հասել 32-ի: Սա վստահության ամենացածր ցուցանիշն է տարվա ընթացքում: Ինդեքսը նշանակում է, որ ամերիկացիների թիվը, որոնք գոհ են տնտեսական իրավիճակից, 32 տոկոսով ավելի քիչ է նրանցից, ովքեր դժգոհություն են հայտնել ստեղծված վիճակից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցելու վարկանիշը նվազել է մինչեւ 44, իսկ նրա ոչ հայտնիության վարկանիշը բարձրացել է 2 կետով՝ մինչեւ 50: Gallup-ի ուսումնասիրության համաձայն՝ 1/10-ով աճել է նաեւ գործազրկությունը եւ կազմել 7.8 տոկոս: 

ԱՄՆ բյուջեն ամփոփվել է 117 մլրդ դոլար հավելուրդով

bud 52013 թվականի հունիս ամիսն ԱՄՆ դաշնային բյուջեն ամփոփվել է հավելուրդով: Այն կազմել է 117 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 59,74 մլրդ դոլար պակասուրդի դիմաց: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսյան հավելուրդի ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 5 տարվա կտրվածքով: Հավելուրդը պայմանավորված է հարկային եկամուտների աճով եւ դրա զուգահեռ բյուջեի ծախսերի կրճատմամբ: Բյուջեի հավելուրդի ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Վերլուծաբանները կանխատեսել էին 39,5 մլրդ դոլարի հավելուրդ: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 509,8 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 394,4 մլրդ դոլարով: Ֆինանսական տարին կամփոփվի 2013թ. սեպտեմբերի 30-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version