amga.tv

Switch to desktop Register Login

Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա

 

144. 2Միացյալ Նահանգների 7 գլխավոր հանքավայրերում թերթաքարային նավթի արդյունահանումը 2018 թվականի առաջին ամսում կավելանա օրական 94 000 բարելով: Այս մասին վկայում են երկրի էներգետիկայի նախարարության կանխատեսումները: Ինչպես նշվում է, արդյունահանման ընդհանուր ծավալը կհասնի օրական 6.4 մլն բարելի: Անցած հունվար ամսվա համեմատ աճը կկազմի 1.2 մլն բարել: էներգետիկ տեղեկատվության բյուրոյի կանխատեսումների համաձայն՝ Ամերիկայում նավթարդյունաբերության ընդհանուր ցուցանիշը կկազմի 10 մլն բարել օրական: Այս տարի այդ ցուցանիշը կհասնի 9.2 մլն բարելի: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ամերիկան նախատեսում է մի քանի ամսում արդյունահանման ծավալներով գերազանցել Սաուդյան Արաբիային, ինչին կնպաստի Նավթ ադյունահանող երկրների կազմակերպության կողմից նավթադյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագրի երկարաձգումը:


 

Last Updated on Thursday, 21 December 2017 14:28

Hits: 1725

Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում

China 3Չինացիներն Միացյալ Նահանգներում բնակարան ձեռք բերող օտարերկրացիների շարքում առաջին տեղն են զբաղեցրել: Ամերիկյան Ռիելթըրների ազգային ասոցիացիայի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերող Չինաստանի քաղաքացիների թիվը 12-ից հասել է 16 տոկոսի: Իսկ կանադացիների թիվը, որոնք մինչ այդ մեծ տարբերությամբ առաջին հորիզոնականում էին, 23-ից նվազել է 14 տոկոսի: 3-րդ տեղում հնդիկներն են՝ 8 տոկոս ցուցանիշով: Ընդհանուր առմամբ, Չինաստանի քաղաքացիները 28.6 մլրդ դոլարի անշարժ գույք են ձեռք բերել, կանադացիները՝ 11.2 մլրդ, հնդիկները՝ 7.9 մլրդ դոլարի: Չինացիների գնած բնակարանների միջին արժեքը կազմել է շուրջ 832 հազար դոլար, կանադացիներինը՝ շուրջ 380 հազար:

Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին

gaz 5Ամերիկյան բոլոր լցակայանների գրեթե 40 տոկոսում բենզինի գինը նվազել է մեկ գալլոնի համար 2 դոլարից: Առաջին անգամ բենզինի գալոնը երկու դոլար էր դարձել մեկ ամիս առաջ Օկլահոմա սիթիի բենզալցակայաններից մեկում, իսկ այսօր արդեն, ըստ վառելիքի գների տեղեկատվական ծառայության, 48 հազար լցակայաններ բենզին են վաճառում 2 դոլարից էլ պակաս գնով: Համաամերիկյան միջին գինը կազմում է 2, դոլար 20 սենթ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տարվա ընթացքում: Յոթ նահանգներում բենզինի գներն ամբողջությամբ նվազել են երկու դոլարից: Վերլուծաբանները, սակայն, լրջորեն կասկածում են, որ բոլոր 130 հազար լցակայաններում բենզինի գինը կնվազի երկու դոլարից: Արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան նահանգներում գործում է մեկ գալլոնի համար 40 սենթ հարկը, ինչը չի նպաստում բենզինի գների հավելյալ նվազմանը:

Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե

apple 3Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրել, որով իրենց գործատուին մեղադրում են աշխատանքային օրենսգրքի խախտման մեջ: Մասնավորապես, խոսքը ընդմիջումները ժամանակին չտրամադրելու, այդ թվում նաեւ` ճաշի ընդմիջումը, ինչպես նաեւ՝ աշխատավարձերն ուշացնելու մասին է: Հայցում նշվում են ինչպես տեխնոլոգիական հսկայի ներկայիս, այնպես էլ՝ արդեն ազատված աշխատակիցների անունները: Նշվում է, որ դեռեւս 2011թ. Քյալիֆորնիայում հայցը նախապես ներկայացրել էր 4 աշխատակից, սակայն օրեր առաջ դատարանն այն միավորել է հավաքական հայցի հետ, որը հնարավորություն է տվել ավելացնել հայցվորների թիվը: Ներկայացված փաստաթղթերում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկն ստիպված է եղել 5 ժամ աշխատել առանց ընդմիջման, իսկ ճաշն ընդհանրապես չի մատուցվել ողջ օրվա ընթացքում: Դեռեւս հայտնի չէ փոխհատուցման չափը, սակայն փաստաբանի խոսքով` մնում է միայն որոշել փոխհատուցվող գումարի չափը:

Բջջայինների գողությունը կբարդանա

bjj 5 

Միացյալ Նահանգներում բջջային կապի օպերատորներն ու սմարթֆոնների առաջատար արտադրողները համաձայնության են հասել գողացված ապարատների աշխատանքը հեռակառավարմամբ արգելափակելու շուրջ՝ պաշտպանելու օգտատերերի անձնական տվյալներն ու խուսափելու շարժական սարքերի գողություններից: Սկսած 2015թ. հուլիսից Նահանգներում վաճառքի համար նախատեսված բոլոր սմարթֆոնները կթողարկվեն հատուկ ծրագրային ապահովմամբ կամ կունենան այն ներբեռնելու հնարավորություն: Սարքի գողության կամ կորստի դեպքում օգտատերը կարող է դիմել կապի գործարկուինորը հեռավորության վրա հեռախոսից կհանի ամբողջ անձնական տեղեկատվությունը եւ կարգելափակի դրա աշխատանքը: Հեռախոսների գողության դեմ պայքարի ծրագրին մասնակցում են Verizon-ը, AT&T-ն, ինչպես նաեւ Sprint-ը եւ T-Mobile-ը: Ըստ վիճակագրության, շարժական սարքերի գողությունների թվի աճը նույնիսկ ավելի մեծ է, քան կանխիկ փողի գողության դեպքերինը: 2012 թվականին ձեռքի հեռախոսների հափշտակման գործում մասնագիտացած գողերի զոհ է դարձել 1,6 միլիոն ամերիկացի

Last Updated on Thursday, 17 April 2014 00:36

Hits: 2668

Read more: Բջջայինների գողությունը կբարդանա

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version