A+ A A-

Սենդին 72 մարդու կյանք է խլել

sennnn 9ԱՄՆ արեւելյան ափի բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանքի Սենդի ավերիչ փոթորկից հետո: Առաջիկա շաբաթները Նյու Յորքի եւ հարեւան նահանգների համար լինելու է փլատակներից ու կեղտից ազատվելու ժամանակաշրջան: Այսօր պարզվել է, որ ԱՄՆ-ին պատուհասած Սենդին խլել է 72 մարդու կյանք, թեեւ այս թիվն էլ վերջնական չէ: Ամենից շատ տուժել է Նյու Յորք նահանգն ու քաղաքը, Մերիլընդ եւ Նյու Ջըրզի նահանգները։ Նյու Յորք քաղաքում զոհվել է 22 մարդ, իսկ նույնանուն նահանգում՝ 8։ Մերիլընդում տարերքը խլել է 9, Նյու Ջըրզիում՝ 6 մարդու կյանք։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հետաձգելով քարոզարշավը, այցելում է երկրի առավել տուժած շրջաններ։ Առաջին խնդիրը, ըստ նախագահի, էլեկտրականության վերականգնումն է։ Ներկայում էներգամատակարարումը վերականգնվել է մայրաքաղաքի բոլոր սպառողների համար, սակայն Վաշինգտոնին մոտակա բնակավայրերում առանց հոսանքի է մնացել 25 000 բաժանորդ։ Նախագահական ընտրություններից 6 օր առաջ, Օբաման ուսումնասիրել է Նյու Ջըրզիի բնակավայրերը, որտեղ տասնյակ հազարավոր տներ ջրի տակ են մնացել, 2 միլիոն ընտանիք շարունակում է մնալ առանց էլեկտրականության: Ափի որոշ հատվածների բնակավայրեր ամբողջովին ավերակների են վերածվել: Ուղղաթիռով շրջայցից հետո, Օբաման այցելել է Ատլանտիկ սիթիից հյուսիս-արեւելք ընկած Բրիգենտին կղզի քաղաք, որտեղ հանդիպել է բնակիչներին եւ այնտեղ ժամանակավորապես ապաստանածների, բնակիչների կողմից արժանացել գովասանքի խոսքերի՝ աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ ջանքերի համար: Ըստ մասնագետների, փոթորկի ավերածությունների հետեւանքով նյութական վնասը կարող է կազմել 20 մլրդ դոլար, դա լավագույն դեպքում: Տնտեսական վնասը գնահատվում է 10-30 մլրդ դոլար: Փոթորկի պատճառով Նյու Յորքի տնտեսությունը ամեն օր կորցնում է 200 մլն դոլար:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel