amga.tv

Switch to desktop Register Login

Թեքսըսում հերթական մահապատիժը

mahap 4Թեքսըս նահանգում մահապատժի են ենթարկել տղամարդու, որը դատապարտված էր բանտարակության 2003թ. իր ընկերուհուն սպանելու համար: Associated Press-ի փոխանցմամբ, 41-ամյա Դաննի Լի Ռաբըրթսին մահացու ներարկում է կատարվել: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել էր վերանայել դատավճիռը: Ռաբըրթսը դատապարտվել էր պատժի գերագույն աստիճանի՝ ընկերուհուն սպանելու համար: Հետաքննության տվյալով՝ նա 2003թ. սպանել էր ընկերուհուն՝ 44-ամյա Վիկի Բոենին, ապա նրա տնից գողացել արժեքավոր իրերը, որպեսզի ստացված միջոցներով թմրադեղեր ձեռք բերի:Ավելի վաղ տղամարդը նահանգից փախել էր Լուիզիանա, որտեղ բուժվում էր թմրակախվածությունից: Դատախազի խոսքով՝ Ռաբըրթսը ընդունել է իր մեղքն ու ասել է, թե ցանկանում է մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ տղամարդը խոստովանել է նախկինում գործած 9 այլ սպանության մասին եւս: Սա 2012-ի սկզբից ի վեր արդեն 120-րդ մահապատիժն է Թեքսըսում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version