Disney ստուդիան հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկըսի Lucasfilm կինոընկերությունը 4,05 միլիարդ դոլարով գնելու մասին, կինոընկերություն, որը թողարկել է լեգենդար Աստղային պատերազմները: Եկել է Աստղային պատերազմները կինեմատոգրաֆիստների նոր սերնդին հանձնելու ժամանակը,- հայտարարել է ռեժիսորը՝ մեկնաբանելով գործարքը: BBC-ի փոխանցմամբ, գումարի կեսը Disney-ն կվճարի կանխիկ դրամով, իսկ երկրորդ մասի հատուցման համար կթողարկի շուրջ 40 միլիոն բաժնետոմս: Լուկասը Lucasfilm կինոընկերությունը հիմնել է 1971 թվականին: Վերջինիս առանձնակի համբավ են բերել Ինդիանա Ջոնզի մասին պատումը եւ Աստղային պատերազմներ կինովիպերգությունը:
- Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին
- Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա
- Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում
- Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին
- Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե
- Բջջայինների գողությունը կբարդանա
- Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը
- Բյուջեն հավելուրդային է եղել
- Դեթրոյթը սնանկ ճանաչվեց
- Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է