amga.tv

Switch to desktop Register Login

Դենի Թարքենյանն առաջատար է հարցումներով

 

tark 6ԱՄՆ Նեւադայի Կոնգրեսի ընտրությունների չորրորդ շրջանում հունիսի 12-ի փրայմերիզում հաղթած ամերիկահայ գործարար Դենի Թարքենյանը առաջ է անցել դեմոկրատ Սթիվըն Հորսֆըրդից: Քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ արված հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դենի Թարքանյանը 47-42 տոկոս հարաբերակցությամբ առաջատար դիրքերում է դեմոկրատ Հորսֆըրդի նկատմամբ: Հարցումների ընթացքում սոցիոլոգները ստացել են 648 մարդու պատասխաններ, որոնցից մի քանիսն արդեն մասնակցել են քվեարկությանը, իսկ մյուսները համարվում են պոտենցիալ քվեարկողներ: Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Թարքենյանին աջակցում է Հանրապետականների 92 տոկոսը, եւ դեմոկրատների միայն 72 տոկոսն է սատարում Հորսֆըրդին: Հարցումն իրականացրել են The Review Journal-ը եւ KLAS-TV-ն, որոնց հանձնարարել է SurveyUSA-ը: Թարքենյանը բասկետբոլի լեգենդար մարզիչ Ջերի Թարքենյանի որդին է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version