A+ A A-

Սենդին ավերածություններ է գործում

sandy 9ԱՄՆ արեւելյան ափը Սենդի փոթորկի իշխանության տակ է: Երբեւէ տեղի ունեցած ամենահզոր փոթորիկներից մեկի զոհերի թիվը արդեն հասել է 38-ի եւ կարող է աճել: Պաշտոնական տվյալներով, միայն 15 մարդ զոհվել է Նյու Յորք նահանգում, որը իր վրա է կրել տարերային աղետի ամենաուժգին հարվածը: Հատկապես ողբերգական է եղել միջադեպը Նյու Յորք նահանգի Վեսթչեսթըր շրջանում, որտեղ փոթորիկը ծառ է տապալել՝ սպանելով 11-ամյա Ջակ Բալմըրին եւ նրա հարեւանին՝ 13-ամյա Մայքլ Ռաբսընին, որոնք խաղում էին տան բակում: Մեկ այլ դժբախտ դեպք էլ տեղի է ունեցել Մանհեթթընի 134-րդ փողոցում, որտեղ հոսանքալարերի անկման պատճառով մի կին է մահացել: Աղետի կապակցությամբ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով Նյու Յորք եւ Նյու Ջըրզի նահանգները աղետի գոտի է հռչակել, փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաեւ Ազգային գվարդիայի զինծառայողները: Նյու Յորքի քաղաքապետարանը առաջին անգամ 39 տարում հայտարարել է, թե չեղյալ է հայտարարում չորեքշաբթի օրը նախանշված Հալոուինը: Բացի մարդկային զոհերից, ԱՄՆ հյուսիս-արեւելքի ընկերություններն ու բնակիչները կորցնում են միլիարդավոր դոլարներ Սենդի փոթորկի պատճառով: Փորձագետները նշում են, որ Սենդիի հասցրած վնասը կարող է հասնել մինչեւ 50 միլիարդ դոլարի: Փոթորիկն արդեն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 7 մլն մարդու եւ հեղեղումներ հարուցել Ուոլլ-սթրիթում ու ներքին Մանհեթենի մեծ մասում: Նյու-Յորքի մետրոն կրել է ամենամեծ կորուստներն իր ողջ պատմության ընթացքում: Իսթ-Ռիվըրի տակ մետրոյի 10 թունելներից 7-ը արդեն հեղեղվել են եւ, ըստ մասնագետների, դրանք մաքրելու համար առնվազն չորս օր կպահանջվի: Շատ ձեռնարկություններ աշխատակիցներին խնդրել են աշխատել տանից, իսկ Ուոլլ-Սթրիթի շատ բանկեր խնդիրներ ունեն գործառնությունների հետ: Առաջին անգամ իր աշխատանքը դադարեցրել է նաեւ Նյու Յորքի ֆոնդային բորսան: Նյու Ջըրզի նահանգի Salem 1 ատոմակայանի ռեակտորներից մեկը «Սենդի» փոթորկի պատճառով դադարեցրել է աշխատանքը, իսկ Մունաչի, Լիթլ Ֆերի եւ Կարլշտադտ քաղաքների մերձակա հակահեղեղային ամբարտակը փլուզվել է ջրի հոսանքների ճնշման տակ: Ամբարտակի փլուզման հետեւանքով բոլոր երեք բնակավայրերը հեղեղվել են. ջրի մակարդակը հասել է մոտ երկու մետրի:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel