A+ A A-

Պզոյի գործով եւս մեկը ընդունեց իր մեղքը

frrr 4Նյու Յորքում ավարտվել է 2010 թվականի հոկտեմբերին ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման գործի քննությունը: Խմբավորումը, որը ղեկավարել է Պզո մականունով Արմեն Ղազարյանը, Medicare պետական ապահովագրական համակարգից խաբեությամբ մոտ 163 միլիոն դոլար էր կորզել: Ղազարյանի խմբավորումը 118 կեղծ հիվանդանոց է գրանցել եւ դրանց կողմից տրված կեղծ տեղեկանքներով ապահովագրական գումարն է վերցրել Medicare-ից: Ինչպես հայտնում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանի կայքը, անցած շաբաթավերջին մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Միրզոյանը, իրեն մեղավոր է ճանաչել գումարների շորթման եւ խաբեության մեջ: Միրզոյանը Ղազարյանի խմբավորման պարագլուխներից մեկն է: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 73 մարդու: Խմբավորման պարագլուխներին՝ նույն Ղազարյանին եւ Միրզոյանին, դատարանի կողմից բոլոր մեղադրանքների հաստատման դեպքում, ցմահ ազատազրկում է սպառնում: Ղազարյանն իրեն վերագրվող հոդվածներից մեկով՝ դրամաշորթություն, անցյալ տարի դատապարտվել էր 37 ամսվա ազատազրկման: Մյուս հոդվածներով դատարանը դեռեւս պետք է որոշում կայացնի: Ղազարյանն ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը անցյալ տարի, Միրզոյանը դա արել է նախորդ շաբաթ: Խմբավորման մեկ այլ պարագլուխ՝ Ռոբերտ Թերջանյանը, զեղծարարություններ իրականացնելու մեղադրանքով անցյալ տարվա դեկտեմբերին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel