amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման առաջատար է վաղաժամ քվեարկության արդյունքներով

voooo 5ԱՄՆ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության արդյունքներով Բարաք Օբաման վստահորեն առաջ է ացնել Միթ Ռամնիից: Reuters/Ipsos-ի անցկարցած հարցումները ցույց են տալիս, որ Օբաման հավաքում է 53 տոկոս, իսկ Ռամնին՝ 39 տոկոս: Հարցմանը մասնակցել է 960 մարդ, սխալի հավանականությունը 3,5 տոկոս է: Սոցիոլոգները նշում են, որ ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է ընտրողների 18 տոկոսը: Նրանց մոտ 25 տոկոսն էթնիկ փոքրամասնություններն են, որոնք հիմնականում հանդես են գալիս Օբամայի օգտին: Վերլուծաբանների կանխատեսմամբ, վաղաժամ ընտրություններին կմասնակցի ընտրողների մոտ 40 տոկոսը: Տեղեկացնենք, որ վաղաժամ է քվեարկել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version