Ամերիկացի գիտնականները կետ են հայտնաբերել, որն ունակ է նմանակել մարդկային խոսքը եւ իր դիապազոնից մի քանի օկտավա ցածր ձայներ արձակել: Արտասովոր սպիտակ կետն ապրում է Քալիֆորնիայի մերձակա ափերում: Կետին հայտնաբերել է ջրասուզորդներից մեկը, որը ջրի տակ գտնվելով, հրահանգ է լսել ջրից անմիջապես դուրս գալու մասին: Երբ տղամարդը դուրս է եկել մակերեւույթ եւ հարցրել, թե ով է իրեն կանչել, ապա զարմացել` այնտեղ գտնվող մարդկանցից ոչ ոք նման հրաման չէր տվել: Հետազոտողները պարզել են, որ անսովոր ձայներն արձակել է երիտասարդ սպիտակ կետը`Նոք մականունով: Սեմ Ռիջուեի ղեկավարության ներքո գտնվող օվկիանոսագետները սպիտակ կետի արտաբերած ձայներն են ձայնագրել եւ դրանք վերլուծել են համակարգչային ծրագրերով` այն համեմատելով մարդկային խոսքի հետ: Սեմ Ռիջուեյը կարծում է, որ սպիտակ կետը նման ձայներ հանելու համար օգտագործում է իր քիթը: