A+ A A-

Գիտնականներին սխալ կանխատեսման համար դատել են


 italy 6Իտալիայում ռիսկերի գնահատման հանձնաժողովի 7 փորձագետներ 6 տարվա բանտարկության են դատապարտվել, քանի որ երկրաշարժի նախօրեին սխալ սեյսմոլոգիական կանխատեսում էին տվել: Խոսքը 2009 թվականի ավերիչ երկրաշարժի մասին է: Իտալական Աքվիլա քաղաքի դատարանը գիտնականներին մեղադրել է 309 մարդու մահվան մեջ: Նրանք նաեւ փոխհատուցում պետք է վճարեն զոհերի հարազատներին: Գիտնականների նկատմամբ դատաքննությունը տեւել է տարուց ավելի: Այժմ իրարանցումն ավելի մեծ կլինի դատավճռի խստության պատճառով: 2009-ի մարտին գիտնականները նշել էին, որ մանր ցնցումները չպետք է անհանգստություն առաջացնեն: Սակայն քաղաքը ցնցել էր 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որին 309 մարդ էր զոհ գնացել, իսկ 60 հազարն`անօթեւան մնացել: Չորս ժամվա ընթացքում կարդալով դատավճիռը՝ դատավորն ասել է, որ գիտնականներն ու պաշտոնյան «ոչ ճշգրիտ, ոչ ամբողջական եւ հակասական» տեղեկատվություն են տրամադրել: Ըստ դատարանի` աղետի հետեւանքները կարող էին ավելի քիչ լինել, եթե գիտնականները ճիշտ կանխատեսում անեին: Սակայն փորձագետները նման տրամաբանությունը կասկածելի են համարել, գիտական հանրությունը կարծում է, որ սկզբունքորեն անհնար է հստակ կանխատեսել երկրաշարժերը: Աշխարհի շատ գիտնականներ քննադատել են դատավարությունը, անվանելով «ծիծաղելի» եւ նշելով, որ գիտությունն անզոր է կանխագուշակել երկրաշարժերը: Արդեն 5000 գիտնական բաց նամակ է ստորագրել, որը հղվել է Իտալիայի նախագահ ՋորջիոՆապոլիտանոյին:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel