amga.tv

Switch to desktop Register Login

Վեն Նայսում սպանվածի անունը հայտնի է

krakoc 5Լոս Անջելես շրջանի քննչական կոմիտեն հայտնել է տղամարդու անունը, ով Վեն Նայսում գնդակահարվել եւ սպանվել էր ոստիկանության կողմից, երբ զենք էր պահել ոստիկանների վրա: Վեն Նայսի 49-ամյա բնակիչ Ալեքսանդր Նեստոյտերը սպանվել էր հրազենային բազմաթիվ վնասվածքներից: Քննիչ Քելլի Բլանչարդի խոսքով, դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ, երբ Նեստոյտերը մտել էր 13800 Oxnard Street հասցեում կառուցվող շենք եւ մաչետեով ահաբեկել աշխատող բանվորներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան հրահանգել էին զենքը վայր դնել, սակայն Նեսթոյթերը չէր ենթարկվել, եւ արդյունքում մի քանի հրազենային վնասվածք էր ստացել: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version