amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր վթար Հոլիվուդում

Holly 4Հոլիվուդում խոշոր վթար է եղել, շղթայական ռեակցիայով իրար են բախվել ինքնագլոր բեռնատարը, Մետրոյի ավտոբուսն ու BMW մակնիշի սեդանը: Առավոտյան ժամը 8-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 17 մարդ, այդ թվում՝ մեքենայի վարորդն ու նրա 10-ամյա դուստրը: Լոս-Անջելեսի հրշեջ ծառայության պաշտոնյաների փոխանցմամբ, ինքնագլորի մեջ մեքենա չի եղել, այն գլորվել է ցած եւ 7800 Hollywood Boulevard հասցեի մոտ հարվածել ավտոբուսին եւ սեդանին: BMW-ի վարորդն իր դստեր հետ արգելափակված է մնացել մեքենայում եւ նրան հանելու համար հատուկ տեխնիկա է օգտագործվել: Ավտոբուսում գտնվող 25 անձանցից վիրավորվել են 15-ը եւ տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version