amga.tv

Switch to desktop Register Login

Թրամփը պատրաստվում է սենսացիոն բացահայտում անել

trump 4Գործարար Դանըլդ Թրամփը հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ շուտով կհրապարակի նախագահ Բարաք Օբամայի մասին որոշ աղմկալի փաստեր, սակայն կտրականապես հրաժարվել է ակնարկել, թե ինչի մասին է խոսքը: Ենթադրաբար, Թրամփը պատրաստվում է «ռումբը նետել» հոկտեմբերի 24-ին, ընդ որում՝ նա ցանկանում է դա անել Twitter-ի իր միկրոբլոգում: Գործարարը հավելել է, որ, ըստ ամենայնի, իր տեղեկությունը կարող է ազդել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դանըլդ Թրամփը որոշ ժամանակ մտածել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն արդյունքում՝ հրաժարվել այդ գաղափարից: Նա աջակցում է հանրապետական թեկնածուին։ Նախկինում Թրամփը մի քանի անգամ հանդես է եկել Օբամայի ծննդավայրի առնչությամբ հայտարարությամբ: Գործարարը հակված է այն վարկածին, որ Օբաման ծնվել է Քենիայում, այլ ոչ թե Հավաիում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version