amga.tv

Switch to desktop Register Login

Սպանություն Սանտա Անայում

 hetsaniv 4Սանտա Անայում գնդակահարել եւ սպանել են հեծանվով զբոսնող մի տղամարդու: Ոստիկանությաքն կարծիքով, սպանվողը փողոցային ավազակախմբի անդամ է եղել: Ոստիկանությունը գիշերն ահազանգ է ստացել, որ the 4800 Westminster Avenue հասցեի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր ժամանած իրավապահները գտել են մոտ 20 տարեկան երիտասարդի, ով արդեն մահացած է եղել: Քննիչների կարծիքով, զոհը փորձել է փախուստի դիմել հետապնդումից եւ թաքնվել հարեւան շենքում, սակայն չի հասցրել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու սպանության դրդապատճառներն ու մեղավորներին: Սպանության գործով առայժմ որեւէ անձի չեն ձերբակալել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version