amga.tv

Switch to desktop Register Login

Հրաձգություն Ֆլորիդայում

caselbery 5Ֆլորիդա նահանգի Քյասըլբերի քաղաքի գեղեցկության սրահում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել են երեք կանայք եւ կրակողը: Ոստիկանության տվյալներով 36-ամյա Բրադֆըրդ Բամետը, հոկտեմբերի 18-ի առավոտյան մտնելով Las Dominicanas գեղեցկության սրահ, ատրճանակով կրակել է այցելուների եւ սրահի անձնակազմի ուղղությամբ: Սրահում գտվող 7 կանանցից 3-ը տեղում մահացել են, իսկ երեքին հաջողվել է թաքնվել: Եվս մեկ տուժած հրազենային վնասվածք է ստացել եւ ներկայումս հիվանդամոցում է գտնվում: Կրակելուց հետո հանցագործը, գնալով ընկերոջ տուն, հայտնել է, որ չի կարողացել լուծել իր խնդիրները եւ ինքնասպան է եղել: Հանցագործի զոհերն են դարձել երեք կանայք. 52-ամյա այցելուն, սրահի 29-ամյա աշխատակցուհին եւ եւս մեկ աղջիկ, ում ինքնությունը ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել պարզել: Բացի այդ, հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ գեղեցկության սրահի 44-ամյա մենեջըրը`Մարսիա Սանտյագոն: Իրավապահների նախնական տվյալներով` հենց Մարսիա Սանտյագոյի մոտ էր եկել Բամետը: Ոստիկանները պարզել են, որ նրանք միասին էին ապրում: Հրաձգությունից առաջ նրանք վիճել էին խանդի հողի վրա: Հոկտեմբերի 9-ին Բամետը ծեծել էր Սանտյագոյին, ինչից հետո նրան ձերբակալել էր ոստիկանությունը: Հոկտեմբերի 22-ին նրանք այս գործով պետք է դատարան ներկայանային: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version