A+ A A-

Օբաման եւ Ռամնին ընթրել եւ կատակել են

charity 4Ազգային հեռուստատեսության եթերում կայացած նախընտրական հեռուստաբանավեճերից հետո ընդամենը երկու օր անց ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման եւ նրա հանրապետական ընդդիմախոս Միթ Ռամնին կրկին հանդիպել են, բայց արդեն ոչ պաշտոնական պայմաններում: Պետության ղեկավարի թեկնածուները հանդիսավոր հագուկապով հոկտեմբերի 18-ին մասնակցել են ամենամյա ընթրիքին, որը Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսությունը կազմակերպում է Ուոլդորֆ-Աստորիա հյուրանոցում: Երեկոյի գլխավոր հյուրերը նստել են սեղանի տիրոջ՝ կարդինալ Թիմըթի Դոլընի աջ եւ ձախ կողմերում: Օբաման նստել է կարդինալի աջ, իսկ Ռամնին` ձախ կողմում: Նրանք երկար ժամանակ կատակել են միմյանց հետ: Այսպես, օրինակ՝ Միթ Ռամնին հայտարարել է, թե ինքը եւ Բարաք Օբաման նախընտրական մրցարշավում ունեն մեկական կարեւոր մարդ, որոնցից իրենք լիովին կախված են: -Ինձ մոտ իմ գեղեցկուհի կինն է՝ էննը, իսկ Բարաքի մոտ՝ Բիլ Քլինթոնը,- ասել է հանրապետական թեկնածուն: Վերջինիցս ետ չի մանցել նախագահ Օբաման, ով եւս մի քանի կծու հումոր է արել մրցակցի հասցեին: -Սա նահանգապետ Ռամնիի հետ իմ երրորդ հանդիպումն է: Ինչպես շատերն են նկատել, ես երկրորդ բանավեճին ավելի աշխույժ էի երեւում: Ես իսկապես հասկացա, որ լավ քնել ու հանգստացել եմ առաջին բանավեճի ժամանակ,- ասել է նախագահը: Ուոլդորֆ-Աստորիա-ում ամենամյա բարեգործական ընթրիքը կազմակերպվում է դեմոկրատ Ալֆրեդ Սմիթի՝ Նյու Յորքի նախկին նահանգապետի եւ 1928 թվականի ընտրություններում առաջադրված առաջին կաթոլիկ թեկնածուի պատվին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel