Logo

Հնդիկ զինվորականը սպանել է ընտանիքին եւ ինքնասպան եղել

 

6 hndikՀնդիկ նախկին զինվորական Ավթար Սինգը, սպանել է իր կնոջն ու երկու երեխաներին, ապա ինքնասպան է եղել Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքից ոչ հեռու գտնվող Սելմա բնակավայրում: Reuters-ի փոխանցմամբ, Սինգհի ընտանիքի անդամները սպանվել են գլխին արձակված կրակոցներով: Նա սպանել էր 15 եւ 3 տարեկան որդիներին ու կնոջը, ապա ինքնասպան եղել: Սինգհը վիրավորել է նաեւ մեկ 17-ամյա երիտասարդի, որը ողջ է մնացել, սակայն ծանր վիճակում է: Սինգհն ինքն է զանգել ոստիկանություն եւ հայտնել, որ 4 մարդ է սպանել ու պատրաստվում  է ինքնասպանություն գործել: Հնդկական բանակի մայոր Սինգհը 1996-ին մեղադրվել է հնդիկ քաղաքական ակտիվիստի սպանության համար: ԱՄՆ-ում նա տրանսպորտային ընկերություն ուներ: 2011-ին նա ձերբակալվել էր ընտանեկան բռնության համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.