Logo

Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաներն նվիրված թելեթոնը Հոկ. 21-ին

Created on Thursday, 18 October 2012 01:14 Written by AMGA TV

tehethonnn 4Սկսած 1999 թվականից Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը թելեթոն է անցկացնում Լոս-Անջելեսի Գլենդեյլ քաղաքում: Նվիրատվությունների շնորհիվ Երեւանում եւ Հայաստանի մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տոնածառի հանդեսներ են կազմակերպվել Հայաստանի ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան եւ Առնո Բաբաջանյան համերգասրահներում, 30-ից ավելի քաղաքներում եւ գյուղերում: Ամանորի հանդեսներին արդեն մասնակցել են 160 հազար երեխաներ, ովքեր նաեւ նվերներ են ստացել: Հայաստանի ծնողազուրկ, հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը վերջին տարիներին լայն ճանաչում է գտել, ավելացել են նաեւ հիմնադրամի միջոցները: Դրա շնորհիվ հիմնադրամի նախագահ, Քաջ Նազար երգիծաթերթի եւ AMGA հեռուստաընկերության  Քաջ Նազար հեռուստաժամի տնօրեն Հովհաննես Բալայանի ու հիմնադրամի մյուս անդամների նախաձեռնությամբ մի շարք շինարարական աշխատանքներ են իրականացվել, հիմնովին վերանորոգվել է Խարբերդի մանկատան եռահարկ շենքը, արդիականացվել եւ կահավորվել է Սպիտակի թիվ 1 դպրոցի շենքը, կառուցվել են բաղնիքներ, լվացքատուն, ննջասենյակներ՝ 50 երեխայի համար:Սպիտակի թիվ 1 դպրոցի երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ։ Հատուկ համակարգիչներ են նվիրվել Երեւանի կույրերի դպրոցին: Հիմնադրամի շնորհիվ վերանորոգվել են Դալարի  գիշերօթիկ դպրոցի տանիքները: Հիմնովին վերանորոգվելու է 2 հարկանի 14 հազար սքուեր ֆութ տարածքով դպրոցը՝ 28 դասասենյակներով, հավելյալ ննջասենյակները, սանհանգույցները, լվացքատունը։ 13-րդ ամենամյա թելեթոնի նվիրատվությունների մեծ մասը հատկացվելու է այս աշխատանքներին, ինչը 220 երեխաներին բարեկեցիկ ապրելու հնարավորություն կտա։ Սեպտեմբեր 24-ին Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը՝ բարերարությամբ Հարութ Բրուտյանի, 2,5 ամսվա ընթացքում կառուցեց սահմանամերձ գոտում Պառավաքարի ավերակված դպոցը, բոլոր ժամանակակից հարմարություններով։ Պառավաքարի 110 ից ավելի երեխաներ են հաճախում այս ապահով տարածքը։ Այս կազմակերպությունը  որեւէ պետական նանխարարությունների հետ կապ չունի եւ իր անմիջական աշխատանքները կատարում են ուղղակի դպրոցի տնորինության եւ կազմակերպության կորմից վարձված շինարարների հետ, տրամադրվող ծախսերը հըսկվում են ամենայն խստությամբ։ Ձեր նվիրատվությունները տուրքերից զուրկ են, կազմակերպությունը պաշտոնապես ճանաչված է Ամերիկյան կառավարության կողմից, բոլոր ծախսերը թափանցիկ են, մենք հաշվետու ենք բոլոր բարի մարդկանց առջեւ: AMGA հեռուստաալիքի եթերում՝ 380-րդ ալիքով հոկտեմբերի 21-ին  կայանալու է հիմնադրամի 13-րդ տարեկան թելեթոնը, ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր, ժամը 12-ը, որը AMGA հեռուստակայանից միացվելու է եւս 3 հայկական հեռուստակայանների։ Ինչպես գիտեք AMGA հեռուստաընկերությունը ընդլայնել է իր սփռման տարածքը,  եւ թելեթոնը դիտելու եւ հիմնադրամին աջակցելու հնարավորություն ունեն  ոչ միայն Միացյալ Նահանգների ողջ տարածքում, Կանադայում եւ Մեքսիկայում արբանյակաին հեռարձակմամբ նաեւ մեզ կմիանան AMGA 44.10 (Free To Air) ալիքի հեռուստադիտողները: Սիրելի հեռուստադիտողներ, ակնկալում ենք Ձեր բուռն մասնակցությունը։ Օգնենք մեր երեխաներին՝ նրանց ապագան կերտելու համար։Օգնենք մեր երեխաների նրանց ապագան կերտելու համար։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.