amga.tv

Switch to desktop Register Login

Գուանտանամոյում վերսկսվում է ահաբեկիչների դատավարությունը

guanta 42001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հավանական կազմակերպիչների գործի լսումը հոկտեմբերի 15-ին վերսկսվել է Գուանտանամոյում ԱՄՆ ռազմական բազայում: Մեկ շաբաթվա ընթացքում կորոշվի գալիք դատի գաղտնիության աստիճանը: Պաշտպանվող կողմը պահանջում է վերանայել սահմանումը, որի համաձայն` դատի ժամանկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող հարցեր վեր հանվել: Փակ լսումների թիվը սահմանափակել պահանջում են նաեւ լրատվամիջոցները: 2009-ին ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը վճռել էր ահաբեկչությունների հավանական կազմակերպիչներին դատել քաղաքացիական դատով, սակայն ավելի ուշ այս որոշումը մեծաթիվ բողոքների պատճառով չեղյալ է համարվել: Նոր դատաքննության առաջին նիստի ընթացում կասկածյալները համագործակցում էին փաստաբանների հետ եւ պատասխանում դատավորի հարցերին՝ ի տարբերություն նախորդ լսումների, երբ նրանք աղոթքներ էին կարդում, չէին լսում թարգմանությունները եւ արհամարհում էին դատավորին: 2011-ին որոշվել էր կասկածյալներին հանձնել ռազմական դատարանին: Նախորդ լսումները տեղի են ունեցել 2012-ի մայիսին եւ տեւել 13 ժամ: Հալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ բին Աթթաշը, Ռամզի Բինալշիբը, Ալի Աբդուլ Ազիզ Ալին եւ Մուստաֆա Ահմեդ ալ-Հավսավին, մեղադրվում են 2976 մարդու սպանության համար: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version