amga.tv

Switch to desktop Register Login

Բրազիլական ոստիկանությունը մաքրում է ֆավելաները

brazil 5Բրազիլական ոստիկանությունը՝ զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների ուղեկցությամբ, մաքրում է ֆավելաները, երեկ առավոտյան խոշոր գործողություն է սկսվել Ռիո-դե-Ժանեյրոյի աղքատ երկու թաղամասերում: Այդ շրջաններն ավանդաբար վերահսկվում են զինված թմրավաճառների կողմից: Գործողության նպատակն է մաքրել ֆավելաները քրեական խմբավորումներից եւ այնտեղ մշտապես գործող ոստիկանական բաժանմունքներ ստեղծել: Շատ տներում խուզարկություններ են իրականացվել: Նախկինում իրավապահներն աշխատում էին հեռու մնալ այդ տարածքից՝ վախենալով իրենց կյանքի համար: Գործողությանը մասնակցել է մոտ մեկուկես հազար ոստիկան եւ հատուկջոկատային: Նրանք գրեթե դիմադրության չեն հանդիպել: Որոշ տվյալներով թմրավաճառների խմբերը գործողությունից առաջ լքել էին հյուղակները: Բրազիլական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում մեգապոլիսներում հանցավորության մակարդակը նվազեցնելու համար: 2014-ին այնտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնություն, իսկ 2016-ին օլիմպիական խաղեր են կայանալու:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version