Թեքսասի բնակչուհուն դատապարտել են 99 տարվա ազատազրկման երկամյա դստերը ծեծելու համար: Հինգ երեխաների մայր 23-ամյա Էլիզաբեթ Էսկըլոնան, ընդունել է իր մեղքը: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ անցյալ տարվա սեպտեմբերին կինը հարվածել է իր դստեր փորին, ծեծել է նրան կաթի շշով, իսկ հետո ձեռքերը սոսնձով փակցրել է պատին: Արդյունքում բժիշկները ներգանգային արյունահոսություն, կողոսկրի կոտրվածք, բազմաթիվ արյանզեղումներ եւ կծած տեղեր են գրանցել երեխայի մարմնի վրա: Մի քանի օր աղջնակը կոմայի մեջ է եղել: Դատապարտյալի մյուս երեխաները պատմել են, որ մայրը դստերը նման կերպ պատժել է, քանի որ վերջինս չէր կարողանում դեռեւս օգտվել գիշերանոցից: Այժմ բոլոր երեխաները տատիկի հսկողության տակ են գտնվում: Դատավճռի համաձայն, Էլիզաբեթ Էսկըլոնան կարող է ներում խնդրել 30 տարի անց: Միեւնույն ժամանակ մեղադրող կողմը կնոջ համար առաջարկել էր 45 տարվա ազատազրկում, եթե վերջինս համաձայնի համագործակցել արդարադատության հետ: Սակայն դատական գործընթացի ընթացքում դատախազը համոզվել էր, որ դատապարտյալը չի զղջացել իր արարքի համար: Արդյունքում կինը արժանացել է խստագույն պատժամիջոցի: