Logo

Endeavour-ը հասավ իր վերջնակետին

Created on Tuesday, 16 October 2012 05:16 Written by AMGA TV

endevv 4Ամերիկյան Endeavour տիեզերանավն ի վերջո գտավ իր մշտական տեղը՝ Լոս Անջելեսի փողոցներով դեպի թանգարան ուղղություն վերցնելուց հետո։ Նախապես ծրագրված էր, որ այն Կալիֆորնիայի գիտական կենտրոն կհասներ երեկ, թեեւ նախատեսված էր, որ թանգարան էր հասնելու շաբաթ օրը երեկոյան։ Սակայն ճանապարհին հանդիպելով մի շարք խոչընդոտների՝ տիեզերանավի ընթացքը դանդաղեց։ Տիեզերանավը 2 մղոն ժամ արագությամբ կտրել է 12 մղոնանոց ճանապարհը` ընթացքում մի քանի տեղ դադար առնելով: Endeavour-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից դուրս էին բերել ուրբաթ օրը եւ թվում էր, թե այն ժամանակից ավելի վաղ էր հասնելու թանգարան։ Ըստ երեւույթին ճիշտ չէր գնահատվել այն ժամանակը, որը խլելու էին փողոցի էլեկտրականության սյուներն ու ծառերը հատելուն։ Տեղական իշխանություններն ստիպված են եղել հատել շուրջ 400 ծառ՝ Endeavour -ի ուղին մաքրելու համար: Endeavour-ի վերջին ճամփորդությանը հետեւել են հազարավոր մարդիկ։ Ինչպես ոստիկանությունն է հաղորդում, չի գրանցվել որեւէ անկարգություն, չի ձերբակալվել որեւէ մեկը։ Վթարված Չելենջերի փոխարեն 1994-ին պատրաստված Endeavour-ը Տիեզերքում անցկացրել է 299 օր: Սեպտեմբերի վերջին տիեզերանավը ԱՄՆ օդում կատարել է ցածր թռիչք` հատուկ ինքնաթիռ-կրիչի մեջքին: Endeavour-ը կշռում է 77 տոննա, ունի թեւերի 23 մ բացվածք: Հոկտեմբերի 30-ից տիեզերանավը կցուցադրվի Լոս Անջելեսի գիտական կենտրոնում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.