A+ A A-

Օբաման անդրադարձել է ավտոմեքենաշինությանը

eeekl 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին իր ամենշաբաթյա ուղերձը նվիրել է Միացյալ Նահանգների ավտոմոբիլային արդյունաբերությանը: Նրա խոսքով, այսօր երկրում ավելի շատ մեքենա է վաճառվում, քան վերջին 4 տարիներին, եւ դա, ըստ Օբամայի, նրա արդյունքն է, որ իր վարչակազմը թույլ չտվեց Դեթրոյթի սնանկացումը: Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները խաղադրույք են կատարում ամերիկյան բանվորների եւ նրանց վարպետության վրա եւ դա արդարացնում է իրեն: Օբաման հավելել է, որ երբ որոշեց ավտոարդյունաբերությունը փրկել ձախողումից, անհետացման վտանգի տակ հայտնվեցին ավելի քան 1 միլիոն աշխատատեղեր ողջ երկրով մեկ: Այժմ, ըստ Օբամայի, Դեթրոյթում ավելի որակյալ մեքենաներ են հավաքվում, որոնք ավելի քիչ բենզին են կլանում, իսկ դա օգտակար է դրամապանակի եւ շրջակա միջավայրի համար: Օբամային ի պատասխան հանդես է եկել հանրապետական Մարկուեյն Մալլինը Օկլահոմայից, ով մասնակցում է Ներկայացուցիչների պալատի ընտրություններին: Նա քննադատել է Օբամայի քաղաքականությունը: ըստ Մալլինի, հանրապետական Միթ ռամնին փոքր բիզնեսին աջակցությունը դարձրել է իր ծրագրի մեխը, մինչդեռ նախագահ Օբաման ծանր բեռ է թողնում փոքր բիզնեսի ներկայացուցիչների վրա:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel